2021-06-28-bb8da74a-842f-483b-90ef-4b29ff810861.jpeg

Օձունի համայնքապետը տուժող է ճանաչվել Լոռու մարզպետարանում ծեծկռտուքի գործով |1lurer.am|

1lurer.am: Լոռու մարզպետարանում ծեծկռտուքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանը տուժող է ճանաչվել՝  տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից:

Հիշեցնենք՝ «Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը հայտնել էր, որ Արսեն Տիտանյանին իր մոտ է կանչել մարզպետը և ներկայացրել հրաժարականի դիմում գրելու պահանջ։ Սակայն համայնքապետը հրաժարվել էր կատարել պահանջը, ինչի պատճառով նրան ծեծի էին ենթարկել: Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, սակայն, հերքել էր այդ լուրերը:

Դատախազությունից տեղեկացանք նաև, որ այս քրեական գործով այլ կարգավիճակ ունեցող անձինք չկան:

Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ Օձունի համայնքապետը հաղորդում է ներկայացրել իր նկատմամբ կատարված հանցագործության վերաբերյալ:  

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն