a80587b52690b53601c06452827277a5.jpg

Կառավարությունը լուծարեց Ջրային տնտեսության ԾԻԳ-ը

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 28-ի նիստում որոշում է կայացրել 2019 թ. հուլիսի 1-ից դադարեցնել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը:

Դրա գործառույթները կիրականացնի էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը՝ «Ծրագրերի իրականացման վարչություն մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման միջոցով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն