519051922addd5822737d283e62d333e.jpg

Պետք չէ ադրբեջանական մամուլի անհավասարակշիռ, անտրամաբանական նյութերը բերել մեր դաշտ․ ՊՆ մամուլի խոսնակ

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հայկական ԶԼՄ-ներում, ադրբեջանական աղբյուրներին հղում անելով, լուրեր տարածելուն․
«Կարծում էի՝ պարտադիր չէ այլևս լրատվամիջոցներին հիշեցնել, որ պետք չէ ադրբեջանական մամուլի անհավասարակշիռ, անտրամաբանական և այլաբնույթ նյութերը բերել մեր դաշտ, դնել ուղիղ խոսքով և այլն: Անկախ ձեր այս կամ այն մոտեցումից և համոզմունքից սխալ է, երբ հակառակորդի խոսքն ու գնահատականը բերում եք մեր դաշտ»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն