Ռուսաստանը պետք է դադարեցնի միջուկային վտանգավոր, անպատասխանատու հռետորաբանությունը․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է դադարեցնի միջուկային վտանգավոր, անպատասխանատու հռետորաբանությունը։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը։

«Բայց թող որևէ կասկած չլինի, որ մեր պատրաստակամ ենք պաշտպանելու մեր դաշնակիցներին ցանկացած սպառնալիքից ցանկացած պահի»,- ասել է Ստոլտենբերգը:

ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի պնդմամբ՝ Ռուսաստանը պետք է հասկանա, որ «երբեք չի կարող հաղթել միջուկային պատերազմում»։

Ավելի վաղ CNN-ին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե ինչ պայմաններում Վլադիմիր Պուտինը կօգտագործի Ռուսաստանի միջուկային հնարավորությունները, Դմիտրի Պեսկովը պատասխանել էր. «Եթե էկզիստենցիալ սպառնալիք լինի մեր երկրի համար, ապա դա կարող է տեղի ունենալ»։

ԱՄՆ պաշտպանության նախարարությունից «վտանգավոր» էին անվանել ՌԴ նախագահի խոսնակի այս հայտարարությունը։

«ՆԱՏՕ-ն աջակցություն է տրամադրում Ուկրաինային, բայց հակամարտության մաս չէ»,- հավելել է Ստոլտենբերգը։

Նա ևս մի անգամ նշել է, որ ՆԱՏՕ-ն զորքեր չի ուղարկի Ուկրաինա․ «Չափազանց կարևոր է աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, և մենք ակտիվանում ենք: Բայց, միևնույն ժամանակ, չափազանց կարևոր է թույլ չտալ, որ այս հակամարտությունը վերածվի ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի  միջև պատերազմի»։

Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ եթե ​​ՆԱՏՕ-ն իր խաղաղապահներին ուղարկի Ուկրաինա, ապա դա կլինի ուղիղ բախում ՌԴ զինված ուժերի և ՆԱՏՕ-ի միջև։ Դրան էլ նախորդել էր  Լեհաստանի վարչապետի հայտարարությունն այն մասին, որ երկիրը ՆԱՏՕ հաջորդ գագաթնաժողովում պաշտոնապես կներկայացնի Ուկրաինա խաղաղապահ առաքելություն ուղարկելու առաջարկը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով