ԱՄՆ պաշտպանության նախարարությունը վտանգավոր է անվանել ՌԴ նախագահի խոսնակի հայտարարությունը՝ միջուկային զենքի մասին։ Այս մասին հայտնում է BBC-ն։
CNN-ին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե ինչ պայմաններում Վլադիմիր Պուտինը կօգտագործի Ռուսաստանի միջուկային հնարավորությունները, Դմիտրի Պեսկովը պատասխանել էր. «Եթե էկզիստենցիալ սպառնալիք լինի մեր երկրի համար, ապա դա կարող է տեղի ունենալ»։
Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին ճեպազրույցի ընթացքում Պեսկովի հայտարարությունները վտանգավոր է անվանել։
«Միջուկային պատասխանատու պետությունն այդպես չպետք է գործի»,- ասել է նա՝ հավելելով, որ իրենք դեռ այնպիսի բան չեն տեսնում, որը կստիպի իրենց փոխել զսպումների ռազմավարական դիրքորոշումը։
comment.count (0)