Միշելն աջակցել է ռուսաստանցիներին մարդասիրական վիզաների տրամադրմանը |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ամերիկյան Politico հրատարակությանը տված հարցազրույցում իր աջակցությունն է հայտնել ռուսաստանցիների համար ԵՄ մարդասիրական մուտքի ապահովմանը մասնակի զորահավաքի հայտարարության ֆոնին։

«Համաձայն եմ, որ պետք է շատ արագ արձագանքել ու համակարգվել, քանի որ նոր գործոն է ի հայտ եկել՝ մասնակի զորահավաք»,- ասաց նա։

Վերջինիս խոսքով՝ Եվրամիությունը պետք է «բացություն ցուցաբերի» Ռուսաստանից հեռանալ ցանկացողների նկատմամբ։

Միշելը հավելել է, որ պատրաստ է խորհրդակցել ԵՄ-ի իր գործընկերների հետ այն հարցի շուրջ, թե ինչպես կարելի է կյանքի կոչել այս նախաձեռնությունը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին ՌԴ նախագահը մասնակի զորահավաք կազմակերպելու մասին հրամանագիր է ստորագրել։ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ խոսքը շուրջ 300 հազար պահեստազորայինի մասին է։ Մոբիլիզացիայի մասին հայտարարությունից հետո ՌԴ մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ են սկսվել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով