Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալվածների թիվը հասել է 50-ի

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ Իսթիքլալ փողոցում տեղի ունեցած ահաբեկչության գործով 50 մարդ է ձերբակալվել։

Նախարարը նշել է, որ ահաբեկչության հետաքննության շրջանակն ընդլայնվում է։ 

Նշվում է, որ ահաբեկչության կազմակերպիչը ձերբակալվել է։ Ձերբակալվել են նաև նրանք, ովքեր առնչություն ունեն ահաբեկչության հետ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին հզոր պայթյուն է տեղի ունեցել Ստամբուլում՝ Իսթիքլալ փողոցում, որը զբոսաշրջային հայտնի ուղղություն է։

Տեղի ունեցած պայթյունը Թուրքիայի իշխանություններն համարում են ահաբեկչություն։

Երկրի ՆԳ նախարարը հայտնել է, որ այն իրականացրած անձը, որը ռումբը թողել էր փողոցում, ձերբակալվել է։ Ըստ նախարարի՝ նա կապ ունի Քրդական աշխատավորական կուսակցության հետ։

Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն ասել էր, թե ստացել են իրենց ուղղված ուղերձը ու շատ ուժեղ ձևով կպատասխանեն դրան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն