Ներկա դրությամբ ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժությունների չեղարկման վերաբերյալ հայկական կողմից պաշտոնական ծանուցում չի ստացվել․ ՀԱՊԿ քարտուղարություն

ՀԱՊԿ քարտուղարությունը հայտարարություն է տարածել՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսի ժամանակ վերջինիս հայտնած լուրի հետ, որ Հայաստանը ներկա պահին նպատակահարմար չի համարում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնել ՀՀ տարածքում։

Քարտուղարությունից նշել են, որ Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հաստատած, 2023 թվականի ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի հրամանատարական և վերահսկիչ մարմինների և ուժերի ու միջոցների կազմավորման համատեղ պատրաստման պլանի համաձայն՝ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ «Անխորտակելի եղբայրություն-2023» զորավարժությունը նախատեսվում է անցկացնել Հայաստանի Հանրապետության տարածքում, և Երևանն էլ հաստատել է այն։

«Ներկա դրությամբ հայկական կողմից սահմանված կարգով պաշտոնական ծանուցում չի ստացվել տվյալ զորավարժությունների չեղարկման վերաբերյալ։

Մենք հասկանում ենք ՀՀ-ում ստեղծված իրավիճակը, ինչը կարող է թույլ չտալ այս տարի ամբողջապես անցկացնել պլանավորված խաղաղապահ զորավարժությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ ՀԱՊԿ քարտուղարությունն ու Միասնական շտաբը ձեռնարկում են առավելագույն քայլերը, որ համատեղ զորքերի մարտական ​​պատրաստության պլաններն ամբողջությամբ իրականացվեն իրենց պատրաստվածության մակարդակը բարձրացնելու նպատակով՝ ի շահ ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության ապահովման։

ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի քարտուղարը հայտնել է, որ դիտարկվում է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ համատեղ զորավարժությունները ոչ թե Հայաստանի տարածքում, այլ կազմակերպության անդամ այլ երկրներում անցկացնելու տարբերակներ։ 

Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարը ՀԱՊԿ միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ ՀՀ-ն Հայաստանում զորավարժությունններ անցկացնելը նպատակահարմար չի համարում այս իրավիճակում։ 

Ավելի ուշ ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ դիտարկվում է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ համատեղ զորավարժությունները ոչ թե Հայաստանի տարածքում, այլ կազմակերպության անդամ այլ երկրներում անցկացնելու տարբերակներ։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով