azatutyun.am: Լոնդոնի դատարանում մեկնարկել են WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելու հարցով լսումները: Միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ինքը Ասանժը գտնվում է բանտում և դատարանի նիստին կմասնակցի տեսակապի միջոցով:
Նախօրեին Լոնդոնի մեկ այլ դատարան WikiLeaks-ի հիմնադրին դատապարտել է 50 շաբաթվա ազատազրկման՝ ազատության մեջ մնալու պայմանները խախտելու համար:
2012 թվականին, երբ Ասանժին Շվեդիային արտահանձնելու որոշում էր սպառնում, դատարանը նրան գրավի դիմաց ազատ էր արձակել, սակայն սկանդալային կայքի հիմնադիրը թաքնվել էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը:
Շվեդիայի իրավապահները Ջուլիան Ասանժին մեղադրում էին սեռական ոտնձգությունների համար, նա մեղադրանքը չէր ընդունում: