7c209336816da5e99fc68113b06de2c7.jpg

Թուրք-ադրբեջանական զորավարժությունները մեկնարկել են |ermenihaber.am|

ermenihaber.am:  Ադրբեջանում մեկնարկել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունը։ Այն կրում է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անունը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկության համաձայն՝ զորավարժության նպատակն է փորձի փոխանակման միջոցով ամրապնդել 2 երկրների զինված ուժերի համագործակցությունը և բարելավել համատեղ գործողությունների համակարգումը:

Զորավարժությանը ներգրավված են զրահամեքենաներ, հրետանային մարտկոցներ, հրանոթներ, ռազմական ինքնաթիռներ, ուղղաթիռներ և ՀՕՊ համակարգեր: Զորավարժությունն ավարտվելու է մայիսի 3-ին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն