a1ab3a3fe75c7a5065e5428f8c22445b.jpg

Մարությանը հանդիպել է «Գրեմմիի» քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբային և հայ ջազմեններին

Հայկ Մարությանը հյուրընկալել է ջազի հայ վարպետներին և համերգային ծրագրով մայրաքաղաքում գտնվող «Գրեմմի» մրցանակի քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբային:

Քաղաքապետը շնորհավորել է ջազի վարպետներին Ջազի միջազգային օրվա առթիվ և շնորհակալություն հայտնել այսօր երեկոյան երևանյան համերգի ժամանակ երևանցիներին ու հյուրերին ջազառատ երեկո պարգևելու համար:

Գոնսալո Ռուբալկաբան ժամանակակից ջազի ամենակարկառուն և հռչակավոր ներկայացուցիչներից է: Նա արդեն երկրորդ անգամ է այցելում Երևան: Երաժիշտը նկատում է՝ Հայաստանի մայրաքաղաքում համերգային ծրագրով հանդես գալը մեծ պատասխանատվություն է, քանի որ հայկական ջազն ունի հրաշալի ավանդույթներ ու գերազանց հանդիսատես:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն