aaa7a13e2ed2242205ee9c5a5e520be9.jpg

Պոլսո պատրիարքի ընտրությունների գործընթացը պաշտոնապես մեկնարկել է. Արա Գոչունյան |aysor.am|

aysor.am: «Պոլսո պատրիարքի ընտրությունների գործընթացը պաշտոնապես մեկնարկել է։ Կրոնական ժողով է գումարվել, որոշվել է ընտրությունների անցկացման վերաբերյալ դիմում ներկայացնել Ստամբուլի նահանգապետարան։ Երեկ նշված բովանդակությամբ նամակն արդեն իսկ ներկայացվել է նահանգապետարան»-,  ասաց Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը։

«Ստամբուլի նահանգապետարան ներկայացված դիմումի հիման վրա պետք է թուրքական պետության պատասխանը ստացվի, որպեսզի գործըթնացը հաջորդական քայլերով շարունակվի։ Պատասխանը պետք է գա Ներքին գործերի նախարարությունից։ Թե ինչ ժամանակահատվածում այն կլինի, հայտնի չէ, սակայն հույս ունենք, որ պատասխանը հնարավորինս արագ կստացվի», – ասաց Արա Գոչունյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն