ԱՄՆ-ում մեծ կապեր ունեմ ու դրանք բոլորը պետք է մոբիլիզացնեմ ի շահ Հայաստանի. Զարեհ Սինանյան |aysor.am|
06:24 - 25 հունիսի, 2019

ԱՄՆ-ում մեծ կապեր ունեմ ու դրանք բոլորը պետք է մոբիլիզացնեմ ի շահ Հայաստանի. Զարեհ Սինանյան |aysor.am|

aysor.am։ Հայաստանը պետք է լինի արդար ու ցանկալի, Մասիսում լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

«Այն ժամանակ լուրջ խնդիր կար՝ ինչպես գրավել Սփյուռքը, երբ նույնիսկ Հայաստանի բնակչությունը չէր գրավվում իր սեփական բնակավայրով, հիմա իրավիճակը փոխվել է», - ասաց նա։

Զարեհ Սինանյանի խոսքով՝ Սփյուռքում տրամադրությունը շատ բարձր է։

«Եթե Հայաստանում հետհեղափոխական ոգևորությունը մի քիչ խամրել է, այնտեղ չի էլ խամրել, բայց իրենք սպասում են», - ասաց նա։

Սինանյանի խոսքով՝ ունեն ռազմավարական ծրագիր ու առաջին քայլը լինելու է Ռուսաստանի հայ համայնքի հետ աշխատանքը։

«Որովհետև այն ամենամեծն է, այն աշխարհագրականորեն ամենասփռվածն է, հոգեբանորեն ու ֆիզիկապես ամենաշատ կապն ունի Հայաստանի հետ։ Ճիշտ, լավ աշխատանքի դեպքում իրենք ոչ միայն ամնամեծ պոտենցիալն են կազմում Հայաստանի համար, այլ նաև շատ այլ դիվիդենտեր կարող է Հայաստանը ստանալ, մենք էլ կարող ենք իրենց օգնել շատ հարցերում», - նշեց նա։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն ասաց, որ Ամերիկայում մեծ կապեր ունի ու դրանք բոլորը մոբիլիզացնելու է ի շահ Հայաստանի։

«31 տարուց ավելի բնակվել եմ այնտեղ, 20 տարի հասարակական գործով եմ զբաղվել, 7 տարի քաղաքական ընտրված պաշտոնյա եմ եղել, մեծ կապեր ունեմ ու դրանք բոլորը պետք է մոբիլիզացնեմ ի շահ Հայաստանի», - նշեց Զարեհ Սինանյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել