ՀԿԵ բյուջետային սուբսիդավորումը վերաբերում է ուղևորափոխադրումներին. Ռուբեն Գրդզելյան
09:05 - 30 հոկտեմբերի, 2019

ՀԿԵ բյուջետային սուբսիդավորումը վերաբերում է ուղևորափոխադրումներին. Ռուբեն Գրդզելյան

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամների կողմից հնչած որոշ քննադատությունների:

««Բարգավաճ Հայաստան»-ի մեր գործընկեր պատգամավորներին, որ երեկ տարակուսում էին ՀԿԵ բյուջետային սուբսիդավորման համար 351 միլիոն դրամի չափով, տեղեկացնեմ, որ էլ միամիտ հարցեր չտան.

Սուբսիդավորումը վերաբերվում է ուղևորափոխադրումներին: Դրանք բոլոր երկրներում վնասաբեր են և կամ իրականացվում են պետության կողմից, կամ մինչև 100 տոկոս սուբսիդավորվում է պետական բյուջեից:

ՀՀ-ում պետբյուջեից սուբսիդավորվում է այդ վնասի միայն 12 տոկոսը, 88 տոկոսը՝ մասնավոր կազմակերպությունը՝ ՀԿԵ-ն:

Այսինքն, մասնավոր կազմակերպությունը, այն էլ արտասահմանյան բաժնետեր ունեցող, սոցիալական գործառույթ է իրականացնում տարեկան մի քանի միլիարդ դրամի չափով»,- մասնավորապես գրել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել