Եթե կարելի է, ուրեմն կարելի է բոլորին, եթե չի կարելի, ուրեմն չի կարելի բոլորին. վարչապետը՝ գնման գործընթացների արդյունքում տարվա տնտեսված միջոցներից ծախսեր կատարելու մասին |tert.am|
10:36 - 26 դեկտեմբերի, 2019

Եթե կարելի է, ուրեմն կարելի է բոլորին, եթե չի կարելի, ուրեմն չի կարելի բոլորին. վարչապետը՝ գնման գործընթացների արդյունքում տարվա տնտեսված միջոցներից ծախսեր կատարելու մասին |tert.am|

tert.am: Այսօր կառավարության հերթական նիստին ընդունվեց Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին որոշման նախագիծը, որը ներկայացրեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ով նշեց, որ երկար քննարկում է անցել նախագիծը:

ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը նշեց, որ իրենք առաջարկ են ներկայացրել, որ ոստիկանությանն էլ հնարավորություն տան գնման գործընթացների արդյունքում տարվա տնտեսված միջոցներից կատարել մի շարք ծախսեր, օրինակ՝ ծառայողներին բնակվարձով ապահովել: Նա նշեց, որ այդպիսի հնարավորություն տրվել է ՊՆ-ին ու Ազգային անվտանգության ծառայությանը:

Ատոմ Ջանջուղազյանը պարզաբանեց. «Եթե կարիքներ ունեք, որ պետք է հոգալ, դա պետք չէ կապել գնումների գործընթացների տնտեսումների հետ, քանի որ եթե տնտեսումներ չլինեն, ձեր կարիքները չեն դադարելու»:

Վարչապետը հարց բարձրացրեց, թե որն է տրամաբանությունը, որ դա կարող է անել ՀՀ Ազգային ոստիկանության ծառայությունը, Պաշտպանության նախարարությունը և չի կարող Ոստիկանությունը, և նախարարը պատասխանեց, որ ինքն էլ բացառությունների կողմնակից չէ, բայց գնումների գործընթացում ևս կան այդպիսի բացառություններ: «Էլի կան բաներ, որ համաձայն չէ, սակայն փոխզիջման են գնացել»,-ասաց ֆինասների նախարարը:

Վարչապետը կոչ արեց սուբյեկտիվիզմից հեռանալ: «Թե ով ում հետ ինչ հարաբերություն է ունեցել, ով ում ինչից է նեղացած եղել, այդ տրամաբանությունից պետք է դուրս գալ, եթե կարելի է, ուրեմն կարելի է բոլորին, եթե չի կարելի, ուրեմն չի կարելի բոլորին»,-ասաց նա և նշեց, որ պետք է բոլորի դեպքում կառավարությունում այդ հարցերը քննարկվեն:

«Պետք է սկզբունքներ որդեգրենք, դրանցով աշխատենք: Այս քննարկմանը հետևում են մարդիկ և կողքից նայում, ասում են, որ ԱԱԾ տնօրենը և պաշտպանությունը նախարարը կարողացել են, ոստիկանության պետը չի կարողացել: Ոչ մեկն էլ չի կարողացել, հանում ենք երեքը, կառավարությունը կորոշի»,-ասաց վարչապետը:

Պարոն Ջանջուղազյանը հարցրեց՝ մյուս կարգավորումներով է այդպես առաջնորդվում, վարչապետը հաստատեց: «Ես զարմանում եմ Ձեր զարմանքի վրա, բա ինչ ենք խոսում այս տարի ու կես»,-ասաց վարչապետը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել