Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 03․04․20 (թարմացվող)
21:35 - 03 ապրիլի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 03․04․20 (թարմացվող)

20:24- Իսպանիայում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը մարտի 26-ից ի վեր առաջին անգամ նվազել է։ Զոհերի թվի նվազում գրանցվել է ուրբաթ օրը․ զոհվածների թիվը նախորդ օրվա համեմատությամբ 950 զոհերից հասնել է 932-ի, հայտնել է Իսպանիայի առողջապահության նախարարությունը։ Իսպանիայում կորոնավիրուսի հետևանքով վարակակիրների թիվը հասել է 117 710-ի, մահացել է 10 935 մարդ, ապաքինվել՝ 30 513-ը։ |Reuters||tert.am|


19:45- Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը կրկին անժամկետ հետաձգվել է, հայտնում է Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը: Ի սկզբանե պլանավորվում էր առաջնությունը վերսկսել ապրիլի 30-ին: Կազմակերպիչները մտադիր են առաջնությունը շարունակել միայն երբ կորոնավիրուսի պանդեմիան նահանջի:
Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր մարտի 13-ին` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: |armenpress.am|


18:40- Կանխիկ գումարը ձեռքից ձեռք փոխանցելու ժամանակ պետք է զգուշություն ցուցաբերել, ձեռքից ձեռք անցած ցանկացած իր կարող է վարակ փոխանցել:
Վրաստանի ազգային բանկն ու բանկերը վաղուց ախտահանվում են: Այս դեպքում խոսքը մեծամասամբ ոչ թե բանկոմատներից ստացած գումարի մասին է, այլ այն թղթադրամների, որոնք մարդիկ իրար են փոխանցում: Առանձին դեպքերում կարելի է ախտահանող լուծույթներից բացի տաք արդուկ օգտագործել, սա նույնպես արդյունավետ կլինի։ [Վրաստանի հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձե] |aliq.ge|


18:20- Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Թաիլանդի վարչապետ Պրայուտ Չան-Օչանը լրջորեն դիտարկում է երկրում 24 ժամյա պարետային ժամ մտցնելու հարցը: 
Ավելի վաղ ընդունված որոշման համաձայն, երկրում ներկայում պարետային ժամ է սահմանվել երեկոյան ժամը 22:00-ից մինչև առավոտյան 4:00-ը: Թաիլանդում արձանագրվել է կորոնավիրուսի վարակվածության 1978 դեպք: Մահացության ցուցանիշը 19-ն է: |ria.ru|


17։50- Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 138-ով և հասել 942-ի, վարակվածներից 23-ը մահացել են: Հաղորդվում է 19 ապաքինվածի մասին: |aysor.am|

 

15։12- Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ինքնամեկուսացման ժամկետն ավարտվել է և նա սկսել է նստավայրից աշխատանքը մի քանի անգամ թեստի բացասական արդյունք ունենալուց հետո: Անգելա Մերկելը ինքնամեկուսացվել էր և անցել էր տնային պայմաններում աշխատանքի այն բանից հետո, երբ պարզվել էր, որ նրան պատվաստած բժշկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: |armenpress.am|

 

14։56- Ադրբեջանում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 443 դեպք, որից 43-ի մասին հայտնի է դարձել վերջին մեկ օրվա ընթացքում:  Մինչ այսօր 32 մարդ ապաքինվել է, մահացել է 5 հոգի, իսկ 406-ը հատուկ ռեժիմով հիվանդանոցներում բուժում է ստանում։ |tert.am|

 

14։34- Իրանում ապրիլի 3-ի տվյալներով նախորդ օրվա համեմատ վարակակիրների թիվն ավելացել է 2 հազար 715-ով: Վարակվածների ընդհանուր թիվը 53 հազար 183 է: Մեկ օրում մահացածների թիվն ավելացել է 134-ով՝ ընդհանուր թիվը կազմելով 3 հազար 294: |armenpress.am|

 

13։26- ԱՄՆ Ռազմական նավատորմի ղեկավարությունը որոշում է կայացրել աշխատանքից ազատել «Թեոդոր Ռուզվելտ» ռազմական ավիանավի կապիտան Բրետ Կրոզյեին, որը լրատվամիջոցներում ռազմանավի վրա կոնորավիրուսի վարակի բռնկման մասին նամակ էր տարածում։ Կրոզյեն իր նամակում նշել էր, որ վարակն արագորեն տարածվում է նավի անձնակազմի շրջանում, քանի որ մարդիկ ապրում են փակ տարածքներում ու իրար շատ մոտ, և կոչ էր անում ղեկավարությանը թույլ չտալ, որ մարդիկ մահանան խաղաղ պայմաններում: Ըստ Կրոզյեի՝ մոտ նավի վրա մոտ 100 վարակված կա։ ԱՄՆ Ռազմական նավատորմի գործող քարտուղար Թոմաս Մոդլիի խոսքով՝ Կրոզյեի նամակը ստեղծել է տպավորություն, որ ռազմածովային իշխանությունները չեն արձագանքում առկա խնդիրներին, բայց դա այդպես չէ։ 
|bbc.com|

 

12։39- ԱՄՆ-ն, Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան, Ուկրաինան և Վրաստանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում արգելափակել են Ռուսաստանի առաջարկած բանաձևի ընդունումը: Բանաձևն առաջարկում էր չեղարկել միակողմանի պատժամիջոցները, որոնք խանգարում են պայքարել կորոնավիրուսի դեմ։ |tert.am|

 

14։10-  Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով, վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 017 հազար 394-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 53 հազարից: Ապաքինվել է ավելի քան 213 հազար 217 մարդ: ԱՀԿ-ի տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը հասել է 204-ի։ |armenpress.am|

 

11։48-  Թուրքիայում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և համավարակի դեմ պայքարելու համար իրականացվող միջոցառումների շրջանակում երկրի տարբեր շրջաններում շարունավկվում է կարանտին հայտարարվել։ Ավելի վաղ  արևելյան Կարս նահանգի Դաղփընարի շրջանում, Թյուրքմեշեն գյուղում, Էրդաղը և Քարաբաղ գյուղերում կարանտինային ռեժիմ էր սահմանվել։ Ապրիլի 2-ին կարանտին է հայտարարվել նաև նահանգի Բենլիահմեթ գյուղում։ Արգելվել է բնակիչների ելումուտը։ Ոստիկանական մեքենաները փակել են այդ շրջաների մուտքի և ելքի ճանապարհները։ 
|ermenihaber.am|

 

11։32- Եվրոպական միությունը նախատեսում է շուրջ 100 միլիարդ եվրոյի չափի գումար հատկացնել, որը  կուղղվի կորոնովիրուսի տարածման պատճառով առաջացած տնտեսական ճգնաժամի պայմաններում աշխատատեղերի պահպանմանը։ |wsj.com|

 

11։29- ՄԱԿ Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է բանաձև։ Նշելով կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված աննախադեպ հետևանքների մասին՝ կազմակերպությունը կոչ է անում ուժեղացնել միջազգային համագործակցությունը՝ թուլացնելու ու հաղթահարելու կոնորավիրուսը։ Բանաձևով ՄԱԿ-ը վերահաստատում է միջազգային համագործակցության շրջանակներնում իր վրա վերցրած պարտավորվածություններն ու ՄԱԿ կառույցների առանցքային դերը կորոնավիրուսի պանդեմիայի դեմ տարվող պայքարում։ 

 

11։19-  Ղրղզստանում գրանցվել է COVID-19  կորոնավիրուսով վարակի հետևանքով առաջին մահը: Այս մասին հաղորդվել է վիրուսի դեմ պայքարի հանրապետական շտաբում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ղրղզստանում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 116-ի: |aysor․am|

 

10։47- Վրաստանում ապրիլի 3-ի ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ևս 14-ով, հասնելով՝ 148-ի: Այս մասին ասվում է կառավարության կողմից ստեղծված կայքէջում:Երկրում աճել է նաև ապաքինվածների թիվը, որոնք այս պահի դրությամբ 27-ն են: Կարանտինային գոտում այս պահին գտնվում է 5392 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 319 պացիենտ: |aliq.ge|

 

10։36- Միացյալ Նահանգներում նոր տեսակի կորոնավիրուսի զոհերի թիվը հատել է 6000-ի շեմը՝ հասնելով 6095-ի: Ըստ worldometers.info կայքի` այժմ երկրում գրանցվել է վարակման 245 373 հաստատված դեպք: Հիվանդությունից ապաքինվել է 10 403 մարդ: ԱՄՆ-ում մահացության թվով առաջատար է Նյու Յորք նահանգը, որտեղ գրանցվել է մահվան 1562 դեպք: |tert.am|

 

10։32- Չինաստանում ապրիլի 4-ին հարգանքի տուրք կմատուցվի կորոնավիրուսի հետևանքով մահացածների հիշատակին: Հիշատակի արարողության ընթացքում ինչպես Չինաստանում, այնպես էլ տարբեր երկրներում կիջեցվեն Չինաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների պետական դրոշները: Ժամանցային բոլոր ծրագրերն ու միջոցառումները կհետաձգվեն: Ապրիլի 4-ին տեղական ժամանակով 10:00-ին ամբողջ Չինաստանըերեք րոպե լռությամբ  կհարգի զոհերի հիշատակը: Ի նշան վշտի՝ կհնչեն նաև ավտոմեքենաների, նավերի, գնացքների ազդանշանները: |armenpress.am|

 

10։00- Թուրքիայում ապրիլի 2-ի դրությամբ կորոնավիրուսից մահացել է ևս 79 մարդ։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։ 4 ժամվա ընթացքում իրականացված 18.757 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2․456 նոր դեպք։ Ըստ վերջին տվյալների՝ Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 18․135 հաստատված դեպք և մահվան 356 դեպք։ |ermenihaber.am|

 

09։14- Նախագահը ԱՄՆ-ում առկա 30 միլիոն փոքր բիզնեսները դրել է արձագանքնման ծրագրերի կենտրոնում։ Մենք ադմինիստրացիայի հետ միասին ենք աշխատում, որպեսզի  համոզված լինենք, որ փոքր բիզնեսներն ու նրանց աշխատակիցներն ամբողջ երկրով մեկ կառավարության առաջնային թիրախն են։ Այս իշխանությունը հավատում է, որ եթե դուք փոքր բիզնես եք, դուք այս երկրի տնտեսական գործարանի կարևորագույն մաս եք և ձեր կենսունակությունն ունի կարևորագույն նշանակություն։ Մենք պայքարում ենք, որ փոքր բիզնեսը շարոնակի աշխատել ու շարունակի վճարել իր աշխատակիցների աշխատավարձը։ [ԱՄՆ կառավարության Փոքր բիզնեսի կառավարման գործակալության ղեկավար Խովիտա Կարանցա]

 

09։04- Վրաստանում կորոնավարակակիրների թիվը  հասավ 134-ի, հաղորդում է stopcov.ge-ն: Առողջացել է 26 մարդ, կարանտինում 5550 մարդ է, ստացիոնարում՝ 281: |aliq.ge|

 

08։59- Անգլիայի կառավարության նպատակն է մինչև ապրիլի վերջ օրական անցկացնել կորոնավիրուսի 100 000 թեստ։ Այս մասին հայտարարել է երկրի Առողջապահության քարտուղար Մետ Հենքոկը։ Սա արձագանք է հնչող քննադատության, թե կառավարությունն ավելի արագ չի ավելացնում անցկացվող թեստավորումների քանակը։ Այժմ օրական մոտավորապես 10 000 թեստ է իրականացվում։ |bbc.com|

 

08։56-  4 միլիոն ռեսպիրատոր, 1,8 միլիոն բժշկական դիմակ, 460 000 դեմքի պաշտպանիչ վահան, 1,4 միլիոն ձեռնոց ու 4 400 թոքերի արհեստական շնչառության սարք է ուղարկվել Նյու Յորք։ Այս մասին երեկ Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 03․04․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 02․04․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել