Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 13․04․20 (թարմացվող)
00:45 - 14 ապրիլի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 13․04․20 (թարմացվող)

23։59- Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մինչև մայիսի 11-ը երկարաձգել է կորոնավիրուսի համավարակի պատճառով երկրում հայտարարված արտակարգ դրության ռեժիմը: |ria.ru|


21:40- Այսօր կայացել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հեռախոսային խոսակցությունը: 2 երկրների նախարարները մտքեր են փոխանակել կորոնավիրուսի հետեւանքով ստեղծված իրավիճակում լուծումներ գտնելու մասին: 2 երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաեւ սահմանային իրավիճակի մասին հարցեր: Մասնավորապես, խոսվել է, որ սահմանների փակվելու հետեւանքով չպետք է տուժեն բեռնափոխադրումները՝ ինչպես 2 երկրների միջեւ, այնպես էլ տարանցիկ ճանապարհով: |armtimes.com|


20:13- ԱՄՆ-ում վարակի էպիկենտրոն համարվող Նյու Յորք նահանգում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվն անցել է 10 հազարը: Նահանգապետ Էնդրյու Կուոմոն տեղեկացրել է, որ վարակի բռնկումից ի վեր մահացել է 10 հազար 56 մարդ:
Նախօրեին նահանգում մահացության ցուցանիշը կազմում էր 9 հազար 385:  
ԱՄՆ-ում ընդհանուր վարակվածների թիվը 564 հազար 317 է, մահերինը՝ 22 հազար 850: |ria.ru||armenpress.am|


19:50- Իսպանիայում 3 մլն քաղաքացի ապրիլի 13-ին վերադարձել է աշխատանքի: Կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը նվազում է, և իշխանությունները որոշել են քիչ-քիչ հանել սահմանափակումները, որոնք մտցվել էին մարտի 30-ին: Իր գործունեությունը հիմնականում վերսկսել է շինարարության ոլորտը:

Այս քայլը հասարակության մի հատվածի մոտ դժգոհություն է առաջացրել: Շատերը մտահոգվում են, որ կարող է նոր բռնկում լինել: Իսպանիայում կորոնավիրուսի հետևանքով մահացել է շուրջ 17 հազար 500 մարդ: Մահացության նոր դեպքերը զգալիորեն կրճատվել են: Վերջին տվյալներով՝ մեկ օրում գրանցվել է մահացության 517 դեպք: Երկրում ընդհանուր վարակվածության ցուցանիշը կազմում է շուրջ 170 հազար: Նրանցից շուրջ 65 հազարն արդեն ապաքինվել է: |Euronews||armenpress.am|


19:45- Ռուսաստանում մշալվել է կորոնավիրուսի բուժման դեղամիջոց, որի կլինիկական փորձարկումները կսկսեն 10-12 օրից, այսօր Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ ասել է առողջապահության նախարար Միխաիլ Մուրաշկոն։ |ria.ru|


19:30- Նյույորքցի մեծահարուստ, Հանրապետական կուսակցության հովանավոր Սթենլի Չերան մահացել է ԱՄՆ-ում, COVID-19-ի հետևանքով ծագած բարդություններից:
Սթեմլի Չերան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մտերիմ ընկերներից էր: Նա 402,8 միլիոն դոլար էր նվիրաբերել այն կազմակերպություններին, որոնք ընտրություններում աջակցում էին Թրամփին: 
Նշվում է, որ Սթենլի Չերան 70 տարեկան էր: |CNN||shantnews.am|


19:05- Կորոնավիրուսից առաջին մահվան դեպքն է գրանցվել «Թեոդոր Ռուզվելտ» ամերիկյան ռազմանավի անձնակազմի շրջանում։ |reuters.com|


17։46- Նիդերլանդներում կորոնավիրուսի պատճառով արտադրողներն ու վաճառողները ստիպված են եղել ոչնցչանել 400 միլիոն ծաղիկ, այդ թվում՝ 140 միլիոն ախարհահռչակ կակաչ։ Երկիրը նաև զրկվել է հազարավոր զբոսաշրջիկներից, որոնք այցելում են Նիդերլանդներ՝ տեսնելու կակաչների ու նարգիզների ծաղկած այգիները։ |nytimes.com|

 

17։16- Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 867 հազար 126-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 115 հազարը: Ապաքինվել է ավելի քան 434 հազար մարդ: ԱՀԿ-ի տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը: |armenpress.am|

 

17։07- Ուրբաթ՝ ժամը 15։00-ին,  ԱՄՆ քաղաքացիների համար կկազմակերպվի տարհանման չարտերային չվերթ «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Դոհա (Քաթար)։ Սա Հայաստանից տարհանման նպատակով կազմակեպվող միակ չվերթն է, ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Facebook-ի էջում տեղադրված հայտարարության մեջ։ Դոհայից ճանապարհը շարունակելու հարցերն ուղևորները պետք է անձամբ հոգան։

 

16։25- Ուրբաթ՝ ժամը 15։00-ին,  ԱՄՆ քաղաքացիների համար կկազմակերպվի տարհանման չարտերային չվերթ «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Դոհա (Քաթար)։ Սա Հայաստանից տարհանման նպատակով կազմակեպվող միակ չվերթն է, ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Facebook-ի էջում տեղադրված հայտարարության մեջ։ Դոհայից ճանապարհը շարունակելու հարցերն ուղևորները պետք է անձամբ հոգան։

 

16։18- Իրանում կորոնավիրուսի ապրիլի 13-ի վիճակագրական տվյալները՝ նախորդ օրվա համեմատությամբ.
Վարակակիրների թիվն ավելացել է 1.617-ով
Ընդհանուր՝ 73.303
Մահացածների թիվն ավելացել է 111-ով
Ընդհանուր՝ 4.585
Ծանր վիճակում է գտնվում 3.877 անձ
Ապաքինվածների թիվն ավելացել է 2.089-ով
Ընդհանուր՝ 45.983
Մինչ այժմ թեստավորվել է 275․427 անձ։
[Իրանում ՀՀ դեսպանություն]

 

14։47-  Երեկ կորոնավիրուսից մահացել է Եվրոպական հանձնաժողովի անդամ։ Ադ մասին իր թվիթերյան իր էջում գրել է հանձնաժողովի նախագահ Ուրսուլա վոն դեր Լայնենը՝ իր ցավակցությունները հայտնելով մահացածի ընտանիքին։

 

14։46-  Վրաստանի ԱԳՆ-ի և հայկական կողմի աջակցությամբ ապրիլի 13-ին, իրականացվեց Վրաստանի 167 քաղաքացու հայրենիք վերադարձը։ Արտակարգ դրություն հայտարարվելուց հետո Հայաստանից Վրաստան ենք տեղափոխել 576 քաղաքացու։ Վրաստանի Դեսպանությունը շնորհակալություն է հայտնում Հայաստանի իշխանությանը աջակցության համար։ [Հայաստանում Վրաստանի դեսպանություն]

 

13։33- Իսպանիան, որը կորոնավիրուսից ամենաշատ վնասներ կրած պետություններից մեկն է, տնտեսությունը վերագործարկելու նպատակով սկսում է թուլացնել սահմանափակումների ռեժիմը։ Արտադրամասերը, շինարարական  և մի շարք այլ ծառայություններ մատուցող ընկերություններ վերսկսում են իրենց աշխատանքները՝ խստագույնս պահպանելով անվտանգության կանոնները։ Բնակչության մնացած հատվածը, այնուամենայնիվ, շարունակում է մնալ տանը։ |bbc.com|

 

11։18- Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասավ 266-ի: Մեկ գիշերվա ընթացքում դեպքերն աճել են 9-ով: Առողջացածները 67-ն են: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է Վրաստանի կառավարության ստեղծած stopcov.ge կայքում: Ապրիլի 13-ի տվյալներով կարանտինային ռեժիմում է 4872, ստացիոնար վերահսկողության ներքո` 453 մարդ, գրանցվել է 3 մահ: |aliq.ge|

 

11։11- Նախարարն իր հրաժարականը ներկայացրել է պարոն նախագահին։ Նախագահը նրան տեղեկացրել է, որ հրաժարականի պահանջը պատեհ չի համարում։ ՆԳ նախարարի հրաժարականը չի ընդունվել, ուստի նա շարունակելու է պաշտոնավարել։ [Թուրքիայի նախագահականի տեղեկատվական վարչություն] |ermenihaber.am|

 

10։49-  Երեկ երեկոյան հրաժարականի դիմում է ներկայացրել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։ Հրաժարականին նախորդել է ուրբաթ օրը երկրում հայտարարված պարետային ժամը, որից հետո մոտ 250 հազար մարդ հեղեղել էր Թուրքիայի խանութները։ Սոյլուն նշել է, որ պարետային ժամի իրականացման ողջ պատասխանատվությունն իր վրա է։ |dailysabah.com|

 

10։22- Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 853 հազար 505-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 114 հազարը: Ապաքինվել է ավելի քան 423 հազար մարդ: Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 560 հազար 433 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 22 հազար 115 է: |armenpress.am|

 

10։07- Թուրքիայում ապրիլի 12-ի դրությամբ կորոնավիրուսից մահացել է ևս 97 մարդ։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։ 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 4․789 նոր դեպք, ապաքինվել է ևս 481 մարդ։ Ընդհանուր առմամբ Թուրքիայում համավարակից ապաքինվել է 3․446 հիվանդ, արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 56.956 հաստատված դեպք և մահվան 1․198 դեպք։  |ermenihaber.am|

 

09:02- Մոդելները ցույց են տալիս, որ մենք մոտ ենք համաճարակի գագաթնակետին։ Սա իսկապես շատ արագ բռնկում է, ուստի մենք պետք է գնահատականներ տանք՝ ըստ օրվա պատկերի։ Մեր նպատակն է սկսել թուլացումները մայիսի 1-ից, և մենք հույս ունենք, բայց, կարծում եմ, դեռ շատ վաղ է ասելու՝ տեսնո՞ւմ ենք լույս թունելի վերջում, թե՞ ոչ։ [ԱՄՆ Կառավարությանը կից Սննդի ու դեղորայքների հանձնաժողովի ղեկավար Սթիվեն Հահեն] |abcnews.go.com|

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 14․04․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 13.04․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 12․04․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել