Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 14․04․20 (թարմացվող)
00:37 - 15 ապրիլի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 14․04․20 (թարմացվող)

22։41- Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը 24 ժամվա ընթացքում ավելացել է ընդամենը 675-ով, ինչը վերջին ավելի քան մեկ ամսվա ընթացքում լավագույն ցուցանիշն է։ Հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Իտալիայի Քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Անջելո Բորրելլիի հայտարարությանը։
«Այս պահի դրությամբ վարակված է 104 հազար 291 մարդ, մեկ օրվա ընթացքում նրանց թիվն ավելացել է 675-ով»,- ասել է Բորրելլին։ |armenpress.am|


21։37- Ֆրանսիայի կառավարությունն ավելացրել է հակաճգնաժամային փաթեթի գումարը ևս 10 միլիարդ եվրոյով՝ այն հասցնելով 110 միլիարդի։ Փաթեթը, որի նախնական գումարը 50 միլիարդ եվրո էր, վերջին մի քանի օրվա ընթացքում արդեն 2-րդ անգամն է վերանայվում։ |reuters.com|


21:06- Լիտվայի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացության երկու նոր դեպք է գրանցվել, մահացածների ընդհանուր թիվը հասել է 26-ի, հայտնում է երկրի Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը։
Մահացածներից մեկը միջին տարիքի է, մյուսը` գտնվել է հիվանդության ռիսկային խմբում։
Լիտվայի Հանրապետությունում կարանտինային ռեժիմ է սահմանված մարտի 16-ից մինչև ապրիլի 27-ը։ |armenpress.am|


21:05- Մինչեւ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի դեմ, մենք պայքարում ենք նաև վնասակար ստի ու ապատեղեկատվության համաճարակի դեմ։ Ես հայտարարում եմ ՄԱԿ նոր արձագանքման նախաձեռնության մասին, որի նպատակն է տարածել փաստեր ու գիտական տեղեկություն՝ այսպիսով պայքարելով ապատեղեկտավության չարիքի դեմ, մի թույն, որն ավելի շատ կյանքեր է վտանգի տակ դնում։ [ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշ]


19:58- Նյու Յորքի քաղաքապետ Էնդրյու Կումոն հայտնել է, որ հարևան նահանգների նահանգապետների հետ աշխատում են տնտեսության վերաբացման ծրագրի վրա, քանի որ «վարակը չի ճանաչում նահանգային սահմաններ»։ Մասնավորապես, Կուոմոն նշել է, որ աշխատում է Նյու Ջերսիի, Կոննեկտիկուտի, Փենսիլվանիայի, Դելավերի, Ռոդ Այլենդի ու Մասսաչուսեթսի նահանգապետերի հետ։ |CNN|


19:45- Նյու Յորքում համավարակից մահացել է առնվազն 10 834 մարդ: [Նյու Յորքի քաղաքապետ Էնդրյու Կուոմո] |CNN|


18։00- Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ դիմելու է նախագահին՝ Վրաստանում հայտարարված արտակարգ դրության ռեժիմը մինչև մայիսի 10-ը երկարաձգելու նպատակով: Կառավարության որոշմամբ՝ ապրիլի 15-ի ժամը 21:00-ից, 10 օր շարունակ կարգելվի Թբիլիսի, Բաթումի, Քութայիսի և Ռուսթավի մուտքը և ելքը: Գախարիայի խոսքերով, սահմանափակումները պետք է լիարժեք գործեն, որպեսզի հնարավոր լինի մայիսի կեսերից փուլ առ փուլ վերացնել դրանք: |aliq.ge|

 

17։08-  Թուրքիայի ազգային ավիափոխադրող «Թուրքական ավիաուղիներ» ընկերության կայքում նշվում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի համար իրականացվող միջոցառումների շրջանակում մինչև մայիսի 20-ը կրկին կհետաձգվեն բոլոր արտաքին չվերթները։ Ընկերությունը մինչ այս որոշումն արտաքին չվերթները ապրիլի 17-ից երկարաձգել էր մինչև մայիսի 2-ը։ Ավելի վաղ ընկերությունը հայտնել էր, որ ներքին չվերթներն ապրիլի 3-ից կրկին կհետաձգվեն մինչև ապրիլի 20-ը։ |ermenihaber.am|

 

14։24- Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշը վերջին մեկ օրում ավելացել է 2 հազար 774-ով՝ դառնալով 21 հազար 102: ԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ վարակվածության դեպքերը գրանցվել են 82 շրջաններում: Առողջացել է 1694 մարդ (վերջին մեկ օրում՝ 224 մարդ), 170-ը՝ մահացել (վերջին մեկ օրում 22): |armenpress.am|

 

13։54- Իրանում կորոնավիրուսի ապրիլի 14-ի վիճակագրական տվյալները՝ նախորդ օրվա համեմատությամբ.
Վարակակիրների թիվն ավելացել է 1.574-ով
Ընդհանուր՝ 74.877
Մահացածների թիվն ավելացել է 98-ով
Ընդհանուր՝ 4.683
Ծանր վիճակում է գտնվում 3.691 անձ
Ապաքինվածների թիվն ավելացել է 2.146-ով
Ընդհանուր՝ 48.129
Մինչ այժմ թեստավորվել է 287․359 անձ:
[Իրանում ՀՀ դեսպանություն]

 

13։53- Այսօր կայացած Եվրասիական բարձրագույն խորհրդի տեսակոնֆերանսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածումնը կանխելու համար անհրաժեշտ է ձեռնարկել արտակարգ միջոցառումներ՝ միաժամանակ ընդգծելով, որ համավարակին կարելի է հակահարված տալ միայն միաջզգային ուժերի համախմբմամբ։ |lenta.ru|

 

13։48-  Ամենամյա Tour de France-ը չեղարկվել է այն բանից հետո, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չեղյալ է հայտարարել բոլոր հանրային միջացառումներն ու մարդկային զանգվածային կուտակումները մինչև հուլիսի կեսը։ Միջոցառման կազմակերպիչներն ասել են, որ նման պայմաններում անհնար է իրականացնել 3-շաբաթյա տուրը, որը պետք է մեկնարկեր հունիսի 27-ին Նիցում։ |theguardian.com|

 

13։34-  Գերմանիայի առողջապահական համակարգի պատասխանատուները դիմել են բժշկական որակավորում ունեցող գաղթականներին, որպեսզի նրանք միանան կորոնավիրուսի դեմ պայքարին։ Ամեն օր մեկուսացված ու վարակված բժիշկների և բուժքույրերի աճող թվի պատճառով երկրում անհրաժեշտ բուժաշխատողների թիվը գնալով կրճատվում է։ |theguardian.com|

 

13։20-  Մեծ Բրիտանայի Ազգային առողջապահության համակարգի ու առաջնագծի թեստվորված աշխատակիցների մեկ երրորդի պատասխանները դրական են։ Մարտի 25–ից սկսած՝ընդհանուր առմամբ անցկացվել է 16 888 թեստ, որից 5 733-ը կամ 30 տոկոսը դրական եմ ղել։ |telegraph.co.uk|

 

12։56- Վրաստանում կորոնավիրուսից առողջացածների թիվը կազմում է 69: Այս պահի դրությամբ կարանտինային գոտում է գտնվում 4856 մարդ, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 458 պացիենտ:|aliq.ge|

 

12։26- Ավստրիան սկսել է մեղմացնել կորոնավիրուսի տարածումը կանխելու համար սահմանված սահմանափակումները: Փոքր խանութները, մասնագիտացված առևտրի կետերը, որտեղ վաճառվում են շինարարական և պարտեզի խնամքի պարագաներ, ապրիլի 14-ից վերսկսում են իրենց աշխատանքը: Սահմանափակումների մեղմացմանը զուգահեռ գործում են մի շարք պահանջներ: Մասնավորապես, խանութներում միաժամանակ պետք է գտնվեն սահմանափակ թվով մարդիկ, այցելուները պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ, պահպանեն սոցիալական հեռավորություն: |armenpress.am|

 

11։08- Այսօր ես ուրախ եմ հայտարարել, որ Արտարժույթի միջազգային ֆոնդի գործադիր խորհուրդը հավանություն է տվել 500 միլիոն ԱՄՆ դոլարի ծրագրին, որը կուղղվի ԱՄՖ 25 անդամ պետություններին պարտքերի նվազեցման նպատակով։ Գումարները կտրամադրվեն կորոնավիրուսի համավարակի հետևանքների թեթևացման ծրագրի շրջանակներում։ [ԱՄՖ Գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիևա] |imf.org|

 

10։33- Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին առնվազն 3 շաբաթով երկարեցրել է սահմանափակումների ռեժիմը ամբողջ երկրի տարածքում։ Հիշեցնենք, որ Հնդկաստանի բնակչությունը գերազանցում է մեկ միլիարդը։ |nytimes.com|

 

10։25- Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 925 հազար 528-ի: Kորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 119 հազարը: Ապաքինվել է ավելի քան 451 հազար մարդ: ԱՀԿ-ի տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը: Վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 587 հազար 155 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 23 հազար 644 է: |armenpress.am|

 

10:11-  Թուրքիայում ապրիլի 13-ի դրությամբ կորոնավիրուսից մահացել է 98 մարդ։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։ 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 4․093 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում ապաքինվել է ևս 511 մարդ։ Ընդհանուր առմամբ Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 61.049 հաստատված դեպք և մահվան 1․296 դեպք։ Ապաքինվել է 3․957 հիվանդ։ |ermenihaber.am|

 

09:27-  Գերմանիայում բուժվել է կորոնավիրուսով վարակակիրների կեսից ավելին։ Համաձայն ապրիլի 13-ին Ռոբերտ Քոհի անվան ինստիտուտի (RKI) մշակած տվյալների՝ Գերմանիայում գրացվել է կորոնավիրուսի 123 016 դեպք, որը 2537-ով ավելին է, քան մեկ օր առաջվա տվյալները։ Մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացած պացիենտների թիվը հասել է 126-ի՝ հատելով 2799-ի սահմանը։ |hetq.am|

 

09:17-  Այս պահին, ինչպես գիտեք, ԱՄՆ-ն ԱՀԿ-ի համար ամենամեծ ներդրումն է անում։ 2017թ-ից ես մի քանի անգամ հանդիպել եմ նախագահ Թրամփի հետ, իսկ 2 շաբաթ առաջ հեռախոսազրույց եմ ունեցել։ Ինչքանով որ ես տեղյակ եմ, նա հակված է աջակցություն ցույց տալու։ Հույս ունեմ, որ ԱՀԿ ֆինանսավորումը կշարունակվի։ Մենք ունենք լավ հարաբերություններ, և հույս ունեմ, որ այդպես էլ կշարունակվի։ [ԱՀԿ Գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուս] |reuters.com|

 

09:14- Չինաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի 89 նոր դեպք, որոնցից 79-ը՝ Ռուսաստանի հետ սահմանամերձ հյուսիային Հեյլոնջյանգ նահանգում։ Նախորդ օրը նոր դեպքրի քանակը 108-ն էր։ Հուբեյ նահանգում վարակվածության կամ մահվան նոր դեպք չկա։ |theguardian.com|

 

09:07- Թուրքիայի խորհրդարանը երեկ ընդունեց որոշում, որով մոտ 45 000 բարնտարկյալ ժամանակավորապես ազատ կարձակվի։ Օրենքի նպատական է բանտարկյալներին պաշտպանել կորոնավիրուսով վարակվելու վտանգից։ Որոշումը չի տարածվելու այն անձնաց վրա, որոնք պատիժ են կրում ահաբեկչության, սեռական բնույթի, ինչպես նաև առավել ծանր հանցագործություններ կատարելու համար։ |aa.com.tr| 

 

08:56-  Մենք գիտենք, որ կորոնավիրուսն արագ է տարածվում ու մահացու է, 10 անագամ ավելի մահացու, քան 2009թ համավարակը (H1N1-ը կամ խոզի գրիպը)։ [ԱՀԿ Գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուս]

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 15․04․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 14.04․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 13․04․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել