Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 12․04․20 (թարմացվող)
19:48 - 12 ապրիլի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 12․04․20 (թարմացվող)

19։47-  Համաձայն վերջին տվյալների՝ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 1,805,762 դեպք։ 111,718 մարդ մահացել է, ապաքինվել է 412,808 հոգի։ |worldometers.info|

 

18։45-  ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը 533 հազ. 470 է, նոր դեպքերինը՝ 591, վարակից մահացել է 20 հազ. 595 մարդ, որից 18-ը վերջին մեկ օրվա ընթացքում։ Միացյալ Նահանգներում բուժվածների ընդհանուր թիվը կազմում է  30 հազ. 523, ծանր վիճակում է 11 հազ. 471 մարդ։   |armenpress.am|

 

17:52- Կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից ողջ աշխարհում մահացածների թիվը գերազանցել է 110 000-ը, ապաքինվել է 412,102 մարդ: Համաճարակի բռնկման սկզբից ի վեր վարակվածների թիվը հասել է 1,796,414-ի: Այս պահի դրությամբ ակտիվ վարակակիր է 1,274,282 մարդ:

17:08- Հռոմի Ֆրանցիսկոս Պապն իր զատկական պատարագը մատուցել է Վատիկանի Սուրբ Պետրոսի դատարկ բազիլիակայում՝ ընդամենը մի քանի սպասավորի ներկայությամբ։ 
«Ես մտածում ու աղոթում եմ առաջին հերթին նրանց համար, ովքեր վնասներ են կրել կորոնավիրուսի պատճառով», -ասել է Ֆրանցիսկոս պապը՝ կոչ անելով թուլացնել պատժամիջոցներն ու դադարեցնել հակամարտություններն աշխարհի բոլոր կետերում։ 

16:55- Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը դուրս է գրվել հիվանդանոցից, սկայան դեռ չի վերադառնալու աշխատանքի, հայտնում է Downing Street-ը։ |bbc.com|

16:50- Վրաստանում կորոնավիրուսից բուժված քաղաքացիների թիվը հասել է 63-ի, այսօր առավոտյան ևս 3 պացիենտ է դուրս գրվել: Նրանցից մեկը հղիության 24-րդ շաբաթում է, նա հոսպիտալացվել էր մարտի 26-ին։ Ըստ բուժող բժիշկների՝ պտղի հետ ևս ամեն ինչ կարգին է: Ապաքինվել է նաև 80-ամյա կինն, ով ծանր թոքաբորբ ուներ: Նա հոսպիտալացվել էր 18 օր առաջ՝ ծայրահեղ ծանր վիճակում։ |aliq.ge|

16:08- Աշխարհում ամենամեծ թվով այցելուներ ունեցող Walt Disney World ժամանցային կենտրոնը մեկ շաբաթից պատրաստվում է դադարել աշխատավարձի վճարումը շուրջ 43 000 աշխատակցի կորոնավիրուսի պատճառով։ Աշխատակիցները կարող են պահպանել իրենց բժշկական ապահովագրությունը հեռացված լինելու ընթացքում կամ մեկ տարի ժամկետով։ Կաշխատի միայն շուրջ 200 մարդ, որոնք կատարում են «կարեւոր գործառույթներ», քանի դեռ ժամանցային կենտրոնը փակ է։ |Associated Press| |news.am|

15:50- Վերջին օրվա ընթացքում Իսպանիայում կորոնավիրուսից մահացել է 619 մարդ․ սա ամենամեծ թիվն է վերջին երեք օրերի ընթացքում: Ընդհանուր առմամբ՝ երկրում կորոնավիրուսից մահացել է 16 972 մարդ, վարակվել է  166 019-ը, որոնցից 4167-ը վերջին օրվա ընթացքում: Հիվանդությունից առողջացել է ավելի քան 62 հզր մարդ: Մադրիդում վարակման դեպքերի թիվը շուրջ 46 600 է, մահացել է 6300 մարդ: Կատալոնիայում վարակման դեպքերի թիվը շուրջ 34 000 է, գրանցվել է մահվան շուրջ 3400 դեպք: |РИА Новости|

15:40- Ես ձեզ գաղտնիք կպատմեմ: Նախագահ Զելենսկին խնդրեց, որ ես նամակներ գրեմ մեր գիտնականներին և խոստացավ՝ եթե ինչ-որ մեկը COVID-19- ի դեմ պատվաստանյութ կամ դեղամիջոց գտնի, նա կստանա, նվազագույնը մեկ միլիոն դոլար։ [Ուկրաինայի առողջապահության նախարարի տեղակալ, գլխավոր սանիտարական բժիշկ Վիկտոր Լյաշկո] |РИА Новости||shantnews.am|

14:25- Մոտ օրերս կներկայացնենք մեր առաջարկությունները նրա վերաբերյալ, թե ինչպես կարող են վերացվել արատակարգ դրության հետ կապված միջացառումները։ Մենք չենք մատնանշում որևէ ժամկետ, քանի որ ԵՄ անդամ պետությունները գնտվում են համավարակի տարբեր փուլերում, ու յուրաքանչյուր պետություն ինքնուրույն է կայացնում որոշումները։ [Եվրոխրհդարանի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայեն]

14:20- Անգլիական «Լիվերպուլի» նախկին խաղացող եւ մարզիչ, լեգենդար շոտլանդացի Քենի Դալգլիշը դուրս է գրվել հիվանդանոցից: Ապրիլի 10-ին հայտնի էր դարձել, որ 69-ամյա Դալգլիշի մոտ հաստատվել է կորոնավիրուս։

«Հիվանդանոցի անձնակազմը գերազանց է կատարում աշխատանքը։ Բոլորին մաղթում եմ լավագույնը։ Նրանք ծանր գործ են անում, որպեսզի մենք դուրս գանք այս վիճակից։ Մարդիկ մտածում են, որ իմ անունը որեւէ բանի վրա ազդել է, բայց այդպես չէ։ Բոլորը հիվանդանոցում ստանում են հավասար օգնություն»,- ասել է Դալգլիշը։ |BBC||news.am|

14:15- Մեծ Բրիտանիայի խորհրդարանը կվերսկսի իր աշխատանքները ապրիլի 21-ին` զատկական տոներից հետո։ Միաժամանակ, Whitehall-ից նշում են, որ քննարկվում են աշխատանքների վերսկսման բոլոր տարբերակները։ |The Independent|

14:05- Հս Կորեայի իշխանությունները հավանություն են տվել բանաձևին, որը նախատեսում է ավելի կոշտ «ազգային միջոցառումներ հյուսիսկորեական բնակչության կյանքի և անվտանգության համար» կորոնավիրուսի տարածման պայմաններում։ 
«Մեր երկիրն առաջին իսկ օրերին խիստ արտակարգ հակահամաճարակային բարձր մակարդակի քայլեր է ձեռնարկել երկրով մեկ, ինչը թույլ է տվել կայունացնել իրավիճակը»,- նշված է Կիմ Չեն Ունի գլխավորած Հյուսիսային Կորեայի Աշխատավորական կուսակցության քաղաքական բյուրոյի ընդունած փաստաթղթում:

13:50- Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը` Ա Սերիան, հաջորդ մրցաշրջանում ևս կարող է անցնել առանց երկրպագուների: Նման որոշում կայացրել է Իտալիայի կառավարությունը: Քննարկվում է նաև այժմ դադարեցված մրցաշրջանը սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ավարտին հասցնելու տարբերակը: |Sports||armenpress.am|

12:48- Վրաստանում կորոնավիրուսով վարակման 10 նոր դեպք է գրանցվել, վարակման դեպքերի թիվը երկրում հասել է 252-ի: Աառողջացել է 60 մարդ, 4929 մարդ գտնվում է կարանտինի ռեժիմում, 405 մարդ հոսպիտալացվել է: Երկրում կորոնավիրուսից գրանցվել է մահվան 3 դեպք, բժիշկների խոսքերով մահացածներ կորոնավիրուսից բացի ունեին նաև ուղեկցող հիվանդություններ: |tert.am|

12:35- Ռուսաստանում մեկ օրում արձանագրվել է Կորոնավիրուսով վարակվելու 2186 և մահվան 24 դեպք: Ապաքինվել է 246 մարդ: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 15 770-ի: Մահացել է 130 մարդ, ապաքինվել՝ 1291-ը:

12:25- Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների համաձայն` երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1058-ի, զոհվել է 11 մարդ: Երկրի իշխանությունները քննարկում են կարանտինային ռեժիմի խստացման հարցը: |azatutyun.am|

11:35- Յուրաքանչյուրս իր անելիքն ունի՝ մեր սիրելի մարդկանց, առաջնագծի աշխատակիցներին ու մեր երկիրը պաշտպանելու վտանգից, որի ականատեսն ենք բոլորս։ Ու թեև անվտանգութայն նկրտումներից ելենելով ստպված ենք հեռու լինել իրարից, պետք է միասնական լինենք, քանի որ միայն միասին կարող ենք հաղթել կորոնավիրուսը։ [Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդո]

11:20- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է մասշտաբային աղետի ռեժիմ` կորոնավիրուսի համավարակով պայմանավորված։ Նա ԱՄՆ առաջին նախագահն է, որը հայտարարել է մասշտաբային աղետի ռեժիմ երկրի բոլոր 50 նահանգներում միաժամանակ։ [Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջադ Դիր] |foxnews.com|

11:01- Չինաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է 99 մարդ, մահվան դեպք չի արձանագրվել: Ընդհանուր առմամբ՝ երկրում կորոնավիրուսով վարակվել է 82 052 մարդ, 77 575-ն ապաքինվել է, 3339 մարդ՝ մահացել։

11:00- Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ 200 միլիոն ֆունտ սթերլինգ (մոտավորապես 249 միլիոն ԱՄՆ դոլար) կտրամադրի ՄԱԿ տարբեր կառույցներին, ներառյալ ԱՀԿ-ին, Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանն ու այլ կազմակերպությունների՝ որպես օգնություն կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ |Reuters.com|

10:45- Ստիպված եմ հայտնել, որ չենք կարող բացել դպրոցները մինչև ուսումնական տրվա վերջ: Դա ցավալի, սակայն ճիշտ որոշում է։ [Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիո] |Reuters|

10:40- Համախշարհային ուժերը, նախ ՄԱԿ-ն ու ՄԱԿ-ի ԱԽ-ն, պետք է պատասխանեն COVID-19 վիրուսի ծագման մասին, այսինքն՝ բացատրեն՝ արդյոք դա բնական վիրուս է կամ լաբորատոր: Խոսքը վերաբերո՞ւմ է կենսաբանական պատերազմին։ [Սերբիայի առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար Իվիցա Դաչիչ] |news.am|

10:30- Չեխիայի բնակիչներն արդեն կարող են ձեռքբերել ապրանքներ տեխնիկայի խանութներում եւ հեծանիվներ, ինչպես նաեւ խաղալ թենիս ու լողալ: Ավստրիան պատրաստվում է բացել փոքր խանութները Զատկից հետո: Դանիայում հաջորդ շաբաթ կբացվեն մանկապարտեզներն ու դպրոցները, իսկ Նորվեգիայում երեխաները կսկսեն հաճախել նախակրթարաններ մեկ շաբաթ անց: Այս երկրներն առաջինն են Արևմուտքում, որոնք սկսել են աստիճանաբար ազատվել ավելի վաղ սահմանված խիստ միջոցառումներից։ |CNN| |news.am|

10:20- Աշխարհում Կորոնավիրուսով վարակվածների թիվն այս պահին 1,780,912 է, որից 404,507-ն ապաքինվել են: Ակտիվ վարակակիր է 1,267,553-ը, մահացել է 108,852 մարդ: 

Մահացության ցուցանիշով առաջատար երկրներն են ԱՄՆ-ն (20,580), Իտալիան (19,468), Իսպանիան (16 606): Վարակվածների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է, որտեղ վարակվել է 533,115 մարդ, ապա Իսպանիան (163,027), որին հաջորդում է Իտալիան (152,271):

10:00- Թուրքիայում կամավոր ինքնամեկուսացման ռեժիմը կշարունակվի մինչև դեկտեմբերի 31-ը: «Մենք վճռական ենք տրամադրված՝ չզիջել մեր պայքարը մինչև դեկտեմբերի 31-ը: Մեր նախազգուշացումները վավեր են բոլոր պայմաններում՝ առանց բացառության: Մենք հաջողությամբ կավարտենք գործընթացը, եկեք կենտրոնանանք պայքարի արդյունքի վրա»։ [Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջա] |factor.am|


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել