Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 15․04․20 (թարմացվող)
00:27 - 16 ապրիլի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 15․04․20 (թարմացվող)

23։33- Չինաստանի իշխանությունները հավանություն են տվել SARS-CoV-2-ի դեմ երեք պատվաստանյութերի կլինիկական փորձարկումներին, ասել է Չինաստանի գիտության և տեխնիկայի նախարարության գիտատեխնիկական զարգացման վարչության պետ Ու Յուանբինը։ Նա նշել է, որ առաջինը հաստատվել է ակադեմիկոս Չեն Վեյի թիմի կողմից ստեղծված ադենովիրուսային վեկտորի վրա հիմնված դեղամիջոցը: Անցյալ շաբաթ գիտնականները սկսել են կամավորների հավաքագրում՝ թեստերի երկրորդ փուլի համար: Ըստ Յուանբինի՝ դա կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութն է, որը հասել է այդ փուլ: |ria.ru||shantnews.am|


23։17- Ողջ աշխարհում Covid-19 կորոնավիրուսի հետևանքով մահացել է 130 712 մարդ: |Worldometers|


22:20- Իտալիայում վերջին մեկ օրում վարակման նոր դեպքերի թիվը կազմել է 2667, իսկ մահացության ցուցանիշը՝ 578: Նման ցածր ցուցանիշ չէր նկատվել մարտի 13-ից ի վեր:

Երկրում կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից, ընդհանուր առմամբ, մահացել է 21 645 մարդ: Ներկա պահին ակտիվ վարակակիր է 105 418 մարդ: [Քաղաքացիական պաշտպանության գործակալության ղեկավար Անջելո Բորելի] |tert.am|


20:10- ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի նիստը, որը պետք է կայանար ապրիլի 16-ին, կորոնավիրուսի համավարակի պատճառով տեղափոխվել է ավելի ուշ ժամկետ։ ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստի եւ պաշտպանության նախարարների խորհրդի նիստի անցկացման ժամկետները դեռեւս որոշված չեն։ [ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինով] |news.am|


19:20- Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակված 106-ամյա Քոնի Թիթչենը դուրս է գրվել հիվանդանոցից ապաքինվելուց հետո: Ինչպես հայտնում է CNN-ը, բուժհաստատությունից հայնել են, որ բրիտանուհին իրենց ամենատարեց հիվանդն է եղել, որի մոտ 3 շաբաթ առաջ կորոնավիրուս էր ախտորոշվել: |tert.am|


19:18- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է փոքր բիզնեսի աջակցման նոր միջացռումների մասին։ Ըստ այդ նոր ծրագրի․

• Համավարակից ՓՄՁ յուրաքանչյուր աշխատակցին վճարել 12 130 ռուբլի ամսեկան, պայմանով, որ ապրիլի 1-ի դրությամբ ընկերությունը պահպանել է աշխատակիցների 90%-ը։
• 6 ամսյա անտոկոս վարկեր կազմերպություններին աշխատակիցների աշխատավարձը վճարելու համար։
• Լրացուցիչ 200 մլրդ ռուբլի ուղղել տարածաշրջաններ ու 23 միլիարդ ռուբլի՝ ավիաընկերություններին, որոնք սահմանների փակման պատճառով չեն կարող աշխատել։


18:45- Ներկայում, ԱՀԿ-ի տվյաներով, մշակման փուլում են գտնվում 70 վակցինաներ։ Փորձագետներն ակնկալում են, որ զանգվածային օգտագործման համար երաշխավորված վակցինայի ստացումը կտեւի 12-18 ամիս: Մշակման փուլում գտնվող 70 վակցինաներից հիմա միայն երեքն են կլինիկական փորձարկումներ անցնում, ինչը նշանակում է, որ դրանք փորձարկվում են մարդկանց վրա։  Առաջինը չինական CanSino Biological-ն է, որի վակցինան միակն է, որը գտնվում է փորձարկումների երկրորդ փուլում։ Ամերիկյան Moderna-ն, որը հիմնադրվել է հայտնի գործարար Նուբար Աֆեյանի կողմից, եւ Inovio Pharmaceuticals-ը նույնպես փորձարկում են իրենց վակցինաները մարդկանց վրա, եւ երկու ընկերություններն էլ ներկայում գտնվում են փորձարկումների առաջին փուլում։ [CNBC] |news.am|


18:25- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է կասեցնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության բյուջե ուղղվող վճարումները: BBC-ն տեղեկացնում է, որ Թրամփի կարծիքով, կորոնավիրուսի դեմ պայքարում ԱՀԿ-ն արդյունավետ չի գործել: 
Իսկ ՏԱՍՍ-ը տեղեկացնում է, որ  ԵՄ-ն այս որոշումը հիմնավորված չի համարում։ «Ցավում եմ, որ ԱՄՆ-ն դադարեցրել է ԱՀԿ-ի ֆինանսավորումը: Ոչ մի հիմք չկա այդ քայլն արդարացնելու այն փուլում, երբ նրա ջանքերն անհրաժեշտ են ավելի, քան երբևէ»,- ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով գլխավոր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ |armenpress.am|


18:22- Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան, 99-ամյա Էրմանդո Պիվետան դարձել է Բրազիլիայի ամենատարեց քաղաքացին, որը բուժվել է կորոնավիրուսից: «Ռոյթերս»-ը տեղեկացնում է, որ զինվորականն ասել է․ «Այս մարտում հաղթելն ինձ համար շատ ավելին էր, քան պատերազմում հաղթելը: Պատերազում դու կամ սպանում ես կամ ապրում: Այստեղ դու պետք է կռվես ապրելու համար»։


18:10- Ես չեմ կարող պատասխանել, թե ինչու Չինաստանը ԱՄՆ-ից օգնություն չի խնդրել վարակի դեմ պայքարի համար դրա տարածման վաղ փուլերում: Չինացիներն ասում են, որ համագործակցություն են ուզում, մենք նույնպես ուզում ենք դա: Բայց համագործակցելու համար անհրաժեշտ է տեղեկատվություն ու թափանցիկություն ունենալ: Մենք դեռ սպասում ենք դրան Չինաստանից: Մեզ դեռ տեղեկատվություն է պետք այն մասին, թե ինչ է իրականում տեղի ունեցել այնտեղ։ Դա կօգնի կյանքեր փրկել։ [ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեո] |news.am|


17։38- Իրանում կորոնավիրուսի ապրիլի 15-ի վիճակագրական տվյալները՝ նախորդ օրվա համեմատությամբ.

Վարակակիրների թիվն ավելացել է 1.512-ով
Ընդհանուր՝ 76.389
Մահացածների թիվն ավելացել է 94-ով
Ընդհանուր՝ 4.777
Ծանր վիճակում է գտնվում 3.643 անձ
Ապաքինվածների թիվն ավելացել է 1.804-ով
Ընդհանուր՝ 49.933
Մինչ այժմ թեստավորվել է 299․204 անձ:
[Իրանում ՀՀ դեսպանություն]

 

16։56- Ուկրաինայի կառավարությունն ապրիլի 15-ի նիստի ընթացքում որոշում է կայացրել միջազգային երթևեկության համար փակել 19 գործող անցակետերից ևս 10 հետևայլ կետերը․
- «Устилуг» (Լեհաստան),
- «Смільниця» (Լեհաստան),
- «Грушів» (Լեհաստան),
- «Угринів» (Լեհաստան),
- «Солотвино» (Ռումինիա),
- «Кельменці» (Մոլդովա),
- «Брониця» (Մոլդովա),
- «Сокиряни» (Մոլդովա),
- «Нові Трояни» (Մոլդովա),
- «Паланка» (Մոլդովա)։
[Ուկրաինայում ՀՀ դեսպան]

 

15։58- Հունվարին Դոնալդ Թարմփին զգուշացրել են համավարակի մասին, նա անտեսել է զգուշացումները, նրա ձեռնարկած միջոցառումները բավարար չէին ու մահերի և տնտեսական աղետի պատճառ դարձան։ Դոնալդ Թրամփն իր ամենահավատարիմ հետևորդներին ասում էր, որ համավարակը մտացածին է ու հրաշքով կանէանա՝ այսպիսով վտանգելով կյանքերն ու ճանապարհ հարթելով տնտեսական աղետի համար։ [ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսի] |speaker.gov|

 

15։40-  Ծանրամարտի Եվրոպայի 2020թ. առաջնությունը 2-րդ անգամ հետաձգվել է եւ կկայանա ոչ թե ամռանը, այլ աշնանը: Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիան նման որոշում է կայացրել մրցավայրում՝ Մոսկվայում, կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով: |armtimes.com|

 

13։30- Վրաստանը պատրաստվում է համաճարակի պիկին, ներքին տարածման դեպքերը զգալիորեն շատացել են: Հետազոտվում են նոր հաստատված դեպքերը, փորձում են պարզել նրանց կոնտակտները: [ Վրաստանի վարչապետի խորհրդական Իրակլի Չիքովանի] |aliq.ge|

 

12։40- Թուրքիայում մեկ օրվա մեջ իրականացված 33.070 տեստից 4062-ը դրական են եղել և նրանց մոտ կորոնավիրուս է հաստատվել։ 842 հիվանդ առողջացել է։
Մեկ օրում Թուրքիայում կորոնավիրուսից մահացության 107 դեպք է գրանցվել։ Այսպիսով ապրիլի 14-ի դրությամբ կորոնավիրուսից մահացածների թիվը 1403 հոգի է։[Թուրքիայի Առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջա] |ermenihaber|

 

11։18- Վրաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը հասել է 306-ի։ |stopcov.ge|

 

11։12-  Ռուսաստանում Սերբիայի դեսպան Միրոսլավ Լազանսկին պետության ու սերբ ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել ՌԴ-ին կորոնավիրուսի դեմ պայքարում ցուցաբերած օգնության համար։ Նա նշել է, որ ռուսական օգնությունը շատ ժամանակին էր արված, ու հաշվի առնելով համավարակի տարածումը և Սերբիայի բնակչության քանակը՝ սա Ռուսաստանի կողմից այլ պետությանը հասցված ամենամեծ ծավալ ունեցող օգնությունն է։ |ria.ru|

 

10։04-  Աշխարհում կորոնավիրուսային վարակով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 66 հազարի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 126 հազարը: Ապաքինվել է 484 հազար 597 մարդ: Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 614 հազար 246 հաստատված դեպք կա: ԱՀԿ-ի տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը: |armenpress.am|

 

09:37- ԱՄՆ-ն որոշում է կայացրել դադարեցնել ԱՀԿ-ի ֆինանսավորումը։ Միաժամանակ անցկացվում է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում ԱՀԿ-ի վարած սխալ քաղաքականության գնահատում։

 

09:33- Վրաստանում գրանցված դեպքերն՝ ըստ վերջին տվյալների․

կորոնավիրուսի հաստտաված դեպքեր- 300
ապաքինվածներ- 69
մահվան դեպքեր- 3
կարանտինի ռեժիմում գտնվողներ- 4990
ստացիոնար վերահսկողության տակ գտնվողներ - 462 |stopcov.ge|

 

09:29- Աշխարհում կորոնավիրուսի պանդեմիան դեռ չի հասել իր գագաթնակետին։ Այդ մասին հայտարարել է ԱՀԿ պաշտոնական ներկայացուցիչ Մարգարեթ Հարիսը։ Նա նշել է, որ Իտալիայում և Իսպանիայում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը բարելավվել է, սակայն Մեծ Բրիտանիայում և Թուրքիայում նկատվում է վարակակիրների թվի կայուն աճ։ Չինաստանում մինչ օրս գրանցվում են կորոնավիրուսի վարակման դրսից բերովի դեպքեր։ ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ կորոնավիրուսի պատվաստանյութը կհայտնվի ոչ շուտ, քան մեկ տարի անց։ |hetq.am|

 

09:28-  Ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփի հայտարարությանը, որ ԱՄՆ-ն կդադարեցնի ԱՀԿ-ի ֆինանսավորումը, ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսն ասել է, որ հիմա ժամանակը չէ կրճատելու ԱՀԿ-ի միջոցները, որոնք անհրաժեշտ են ԱՀԿ-ի կամ որևէ այլ մարդասիրական կազմակերպության գործունեության համար վարակի դեմ պայքարի պայմաններում։ |thehill.com|

 

09:09-  Ելնելով Վրաստանում նոր կորոնովիրուսի դեմ պայքարի շրջանակներում մտցված սահմանափակումներից՝ բեռնատարների վարորդներին կոչ ենք անում՝

  • Վրաստանի տարածքում 3 մարդուց ավել չհավաքվել,
  • Վրաստան մուտք գործել միայն մեկ վարորդով (բեռնատարի մեջ երկրորդ անձի առկայության դեպքում, վերջինս սահմանին իջեցվում է, իսկ բեռնատարը շարունակում է ընթացքը),
  • Ժամը 21։00-06։00 դուրս չգալ բեռնատարից, իսկ Մառնեուլիի շրջանի տարածքում որևէ ժամի դուրս չգալ մեքենայից։
  • Վերոնշյալ կարգը խախտած անձինք կտուգանվեն Վրաստանի ՆԳՆ պարեկային ոստիկանության կողմից 3000 լարիի չափով։ [Վրաստանում Հայաստանի դեսպանություն]

 

09:05- Հարավային Կորեայում այսօր տեղի են ունենոմ խորհրդարանական ընտրությունները, երկրում բացվել է 14 000 ընտրատեղամաս։ Հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակը՝ բոլոր տեղամասերը մինչև բացվելն ախտահանվել են, ընտրողներին ջեմաչափում են ընտրատարածքներ մուտքերի մոտ, բոլորը  պարտադիր պետք է ձեռքերն ախտահանեն ու կրեն ձեռնորցներ և դիմակներ։ 37․5-ից բարձր ջերմություն ունեցող ընտրողների համար նախատեսվել է առանձին քվեախցիկ։ |aljazeera.com|

 

09:01- Նոր Զելանդիայի վարչապետ Ջակինդա Արդերը հայտարարել է, որ ինքն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ նախարարներն ու հանրային ծառայությունների ղեկավարները, 6 ամսվա ընթացքում 20 տոկոսով կրճատում են իրենց աշխատավարձը։ Վարչապետն ասել է, որ սա միասնության նշան է առաջնագծի աշխատողներին ու այն մարդկանց, որոնք տուժել են կորոնավիրուսից, և շատ կարևոր է, որ ամենաբարձր վարձատրվող պետական պաշտոնյաները ցույց տան այդ միասնությանը մարդկանց։ |theguardian.com|

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 16․04․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 15.04․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 14․04․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել