Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 16․04․20 (թարմացվող)
01:09 - 17 ապրիլի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 16․04․20 (թարմացվող)

23։39- Ապրիլի 17-ին, ժամը 12:00-ից մինչև ապրիլի 21-ը, Վրաստանում ամբողջությամբ արգելվում է մարդատար մեքենաների տեղաշարժը: Սահմանափակումները չեն տարածվում բեռնափոխադրող և առաքման ծառայության տրանսպորտային միջոցների վրա: Մթերային խանութները, դեղատները և մնացած բոլոր հաստատությունները, որոնք մինչ այժմ աշխատում էին, շարունակում են աշխատել սովորականի պես և նաև շարունակում են աշխատել առաքման ծառայությունները։ [ՎՀ վարչապետի խոսնակ Իրակլի Չիկովանի ]|aliq.ge|


22։58- Ֆրանսիան այսօր հայտնել է 1438 նոր մահվան դեպքի մասին: համաճարակի բռնկումից ի վեր Ֆրանսիայում սա երբեւէ գրանցված մահերի ամենամեծ ցուցանիշն է: Իրավիճակը ֆրանսիայում մնում է բավական լարված: Ֆրանսիական ավիակիր «Շառլ դե Գոլ»-ի տախտակամածում եւս Covid-19-ի բռնկում է եղել, վիրուս է հայտնաբերվել մոտ 700 նավաստու մոտ, 20-ին հիվանդանոց են տեղափոխել հիվանդության ծանր աստիճանում: |armtimes.com|


21:47- Միացյալ Թագավորությունում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 103 093-ի՝ ըստ երկրի առողջապահության նախարարության տվյալների:  

Ընդհանուր առմամբ, 327 608 մարդ է կորոնավիրուսի թեստ հանձնել: Հիվանդանոցներում արձանագրված մահվան դեպքերը հասել են 13 729-ի: Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահվան 861 նոր դեպք է արձանագրվել:  Ներկա պահին ակտիվ վարակակիր է ավելի քան 89 000 մարդ: |CNN|


21:41-  Ապրիլի 17-ին, ժամը 12:00-ից մինչև ապրիլի 21-ը, Վրաստանում ամբողջությամբ արգելվում է մարդատար մեքենաների տեղաշարժը: Սահմանափակումները չեն տարածվում բեռնափոխադրող և առաքման ծառայության տրանսպորտային միջոցների վրա: [Վրաստանի վարչապետի խոսնակ Իրակլի Չիքովանի] |aliq.ge|


21:34- Մեծ Բրիտանիան չի հետաձգի ԵՄ-ից դուրս գալու գործընթացը կորոնավիրուսի համավարկի պատճառով, քանի որ երկրին անհրաժեշտ է օրենսդրական ու տնտեսական ճկունություն տնտեսությունը վերականգնելու համար, հայտնել են Դաունինգ Սթրիթից։

Երկրի կառավարությունը մերժեց Արտարժույթի միջազգային հիմնադրամի առաջարկը հետաձգել 2020թ․ դեկտեմբերի 31-ին նախատեսված բրեքզիտը՝ համավարակի դեմ պայքարի վրա կենտրոնանալու նպատակով։ «Ունենք այն ինչ ունենք։ Եկենք ավելի չբարդացնենք իրավիճակը», - ասել էր BBC-ին տրված հարցազրույցի ժամանկ ԱՄՀ ղեկավար Կրիստալինա Գեորգիևան։


21:30- Կալիֆորնիան կդառնա ԱՄՆ առաջին նահանգը, որը կորոնավիրուսի համավարակի պայմաններում ֆինանսական օգնություն կհատկացնի նաև ապօրինի միգրանտներին, որոնք չեն հանդիսանում 2․2 միլիարդի պետական օգնության շահառու։ Նահանգապետ Գևին Նյուսոնը հայտարարել է, որ դրա համար կհատկացվի 75 միլիոն դոլար նահանգային բյուջեից։

Կալիֆորնիայի աշխատուժի 10 տոկոսը կազմում են ապօրինի միգրանտները, որոնք անցած տարվա ընթացքում 2․5 միլիարդ դոլարի չափով հարկ են վճարել, նշել է նահանգապետ Նյուսոնը։ |New York Post|


21:13- ԱՄՆ-ում կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացածների թիվը հասել է 33,490-ի: Երկրի ողջ տարածքում համաճարակի բռնկման պահից ի վեր վարակվածների թիվը կազմում է 654,343 մարդ, որոնցից ակտիվ վարակակիր են 564,235-ը: Ընդհանուր առմամբ, ապաքինվել է 56,618 հիվանդ:


19:20- Վրաստանը մինչև մայիսի 10-ը երկարաձգել է բոլոր երկրների հետ ավիահաղորդակցության արգելքը։


19:19- Հարավային Կորեայում կորոնավիրուսով վարակված 141 հիվանդների թեստը, որոնք, ըստ երևույթին, ապաքինվել էին, կրկին դրական արդյունք է տվել: CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին հինգշաբթի հայտնել են Հարավային Կորեայի Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնից: |tert.am|


19:15- Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը հյուրընկալող 4 քաղաք հաստատել է, որ հաջորդ տարի ևս պատրաստ է ընդունել հոբելյանական առաջնության հանդիպումները՝ անկախ կորոնավիրուսի պանդեմիայից: Այդ քաղաքներն են Լոնդոնը, Կոպենհագենը, Բուխարեստը և Դուբլինը։ Ավելի վաղ Սանկտ-Պետերբուրգը ևս հաստատել էր, որ խնդիրներ չի տեսնում հաջորդ տարի կայանալիք խաղերը հյուրընկալելու համար: |armenpress.am|


19:10- Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայից կորոնավիրուսի վարակի արտահոսքի մասին վարկածը ոչ մի ապացույց չունի։ Այս մասին բազմիցս հայտարարել է ԱՀԿ-ն, աշխարհահռչակ շատ փորձագետներ ևս այդպես են կարծում: [Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը՝ մեկնաբանելով ամերիկյան «Fox News» հեռուստաալիքի հրապարակումը, ըստ որի՝ կորոնավիրուսով վարակված առաջին հիվանդն աշխատել է Ուհանի վարակաբանական ինստիտուտի լաբորատորիայում]


18:55- Առաջիկա շաբաթներն առանցքային կլինեն COVID-19-ի դեմ Եվրոպայի պայքարում։ Եվրոպական երկրներում տեսնում եմ առաջին հուսադրող նշանները: Այդ երկրներն են՝ Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, Շվեյցարիան: Այնուամենայնիվ, չնայած որոշ երկրներից եկող փոքր դրական ազդանշաններին, տեսնում ենք խնդրի սրման նշաններ Մեծ Բրիտանիայում, Թուրքիայում, Ուկրաինայում, Բելառուսում և Ռուսաստանում։ [ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն] |aysor.am|


18:30- Ճապոնիայի կառավարությունը որոշել է ընդլայնել արտակարգ դրության ռեժիմի տարածքը ամբողջ երկրով: Մեկ շաբաթ առաջ արտակարգ դրության ռեժիմ սահմանվել էր Տոկիոյում, Օսակայում, ևս 5 շրջաններում: Քանի որ երկրում վարակը տարածվում է, հետևաբար որոշվել է արտակարգ դրության ռեժիմը, որը ենթադրում է դպրոցների և այլ հաստատությունների փակում, տարածել մյուս շրջաններում ևս: Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվել է 8 հազար 626 մարդ: Մահացել է 178 մարդ: |armenpress.am|


18:20- Լոնդոնյան «Չելսի» ֆուտբոլային ակումբն այս շաբաթ կսկսի 78 000 ճաշ առաքել տարեց մարդկանց և խոցելի խմբերին աջակցող Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությանն ու բարեգործական կազմակերպություններին: Ավելի վաղ «Չելսի»-ն իր մարզադաշտի` «Սթեմֆորդ Բրիջի» տարածքում Առողջապահության ազգային ծառայության աշխատակիցների համար հյուրանոց էր տեղակայել:


18:15- Վարչապետ Բորիս Ջոնսոնը շարունակում է վերականգնվել կորոնավիրուսից։ Նա  այժմ քաղաքից դուրս գտնվող Չեքերս առանձնատանն է գտնվում և դեռ աշխատանքի չի վերադարձել։ Հինգշաբթի Մեծ յոթնյակի երկրների առաջնորդների հետ առցանց հանդիպման ժամանակ երկրի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբն է փոխարինելու վարչապետին։ [Ջոնսոնի գրասենյակի ներկայացուցիչ] |tert.am|


16։39-  Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարությունը աշխարհին հնարավորություն է տալիս անվճար, առցանց շրջագայել Եգիպտոսի դամբարաններով և այլ հայտնի կառույցներով։ Այս այլընտրանքային շրջագայությունների հիմքում ընկած է կառույցների եռաչափ մոդելավորումը, որը հնարավորություն է տալիս ազատ շրջել դամբարաններում, մոտեցնել տեսախցիկը, ուսումնասիրել նույնիսկ ամենամանր դետալները։ |hetq.am|

 

15։55-   Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 2,097,101 է։ 135,662 մարդ մահացել է, 523,365-ը՝ առողջացել։ Վարակվածների թվով առաջին տեղում շարունակում է մնալ ԱՄՆ-ն։  Այստեղ կա 644,348 վարակված, 28,554 մարդ մահացել է, 48,708-ը՝ ապաքինվել։ Երկրորդ տեղում Իսպանիան է, որտեղ վարակված է 182,816 մարդ, մաահցել է 19,130 հոգի, առողջացել՝ 74,797 հոգի։ |worldometers.info|

 

15։31- Այսօր Եվրոպական խորհրդարանի համավարակի հարցերով 2-րդ հատուկ նիստի ժամանակ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրոպայի անունից ներողություն է խնդրել Իտալիայից համավարակի տարածման սկզբում նրանց կողքին չլինելու համար։ |euronews.com| 

 

15։15-  Բարսելոնայի քաղաքապետ Ադա Կոլաուն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ կոչ անելով վերացնել սահմանափակումների խիստ ռեժիմն ու թույլ տալ երեխաներին դուրս գալ փողոց։ Իսպանիան, որտեղ գրանցվել է վարակվածների ամենամեծ թիվը Եվրոպայում, մայրցամաքի միակ երկիրն է, որտեղ երեխաներին ընդհանրապես արգելված է դուրս գալ տներից։ |bbc.com|

 

15։06- Հինգշաբթի կայացած նիստի ժամանակ Ավստրալիայի կառավարությունը քննարկել է 4 շաբաթից հիմնական սահմանափակումների ռեժիմի թուլացման հարցը այն դեպքում, եթե կորոնավիրուսի տարածման կանխարգելման ռազմավարությունն արդյունավետ լինի։ |theguardian.com|

 

15։01- Երեկ հարյուրավոր ցուցարարներ Միչիգանում դուրս են եկել բողոքի ակցիայի՝ ընդդեմ նահանգապետ Գրետչեն Ուայթմերի հրահանգի՝ մնալ տանը և կասեցնել բիզնեսների գործունեությունը։ |aljazeera.com|

 

14։48- ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանի տնօրեն Հանս Կլյուգեն զգուշացրել է, որ մոտակա մի քանի շաբաթները կլինեն վճռական կորոնավիրուսի դեմ պայքարում, և չկա սովորական կյանքին վերադառնալու կարճ ճանապարհ։ Նա նշել է, որ համավարակի փոթորկի ամպերը դեռ կախված են Եվրոպայի վրա, և անկախ գարնանային եղանակից՝ մենք դեռ փոթորկի մեջտեղում ենք։ |mirror.co.uk|

 

14։35- Իրանում կորոնավիրուսի ապրիլի 16-ի վիճակագրական տվյալները.

Վարակակիրների թիվն ավելացել է 1.606-ով
Ընդհանուր՝ 77.995
Մահացածների թիվն ավելացել է 92-ով
Ընդհանուր՝ 4.869
Ծանր վիճակում է գտնվում 3.594 անձ
Ապաքինվածների թիվն ավելացել է 2.296-ով
Ընդհանուր՝ 52.229
Մինչ այժմ թեստավորվել է 310․340 անձ։
[Իրանում ՀՀ դեսպանություն]

 

14։08-  Գերմանիան COVID-19-ի կանխարգելման նպատակով ևս 30 օրով կերկարացնի երրորդ երկրներից դեպի ԳԴՀ ոչ խիստ անհրաժեշտ ճամփորդությունների համար գործող սահմանափակումները: Գերմանիան կշարունակի կիրառել Շենգենյան գոտի մուտք գործելու վերաբերյալ 2020թ. մարտի 17-ին պետությունների և կառավարությունների ղեկավարների ընդունած սահմանափակումները առայժմ մինչև 2020թ. մայիսի 15-ը: ԳԴՀ տարածք մուտք գործած անձանց նկատմամբ կկիրառվի կարանտին: ՀՀ այն քաղաքացիները, որոնք  Գերմանիայում են, և որոնց վիզայի կամ կացության թույլտվության ժամկետը լրանում է, պետք է նախապես կապ հաստատեն օտարերկրացիների հարցերով իրավասու մարմնի հետ: [Երևանում ԳԵրմանիայի դեսպանություն]

 

13։55- Վրաստանի ԱԳՆ-ի տեղեկատվությամբ՝ այսօր իրականացվել է Փարիզից Թբիլիսի ավիաչվերթը: Ուղևորների թվում կան Վրաստանի անչափահաս քաղաքացիներ, ուսանողներ, տարբեր խրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք: Ֆրանսիայում Վրաստանի դեսպանության համակարգման շնորհիվ ուղևորները տեղափոխվում են օդանավակայան: |aliq.ge|

 

13։00- Երեկ Լոս ԱՆջելեսի քաղաքապետ Էրիկ Գարչետտին ասել է, թե կա հավանականություն, որ զանգվածային միջոցառումները, ինչպիսիք են սպորտային միջոցառումնրը կամ համերգները, չեն անցկացվի մինչև 2021թ․ սկզիբը։ |cnn.com|

 

10։44- Ֆրանսիական «Շարլ դե Գոլ» ռազնանավի 688 նավաստու մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։  |reuters.com|

 

10։33- Վրաստանում կորոնավիրուսի գրանցված դեպքերն՝ ըստ վերջին տվյալների.

Հաստատված դեպքեր- 336
Առողջացածներ- 74
Մահեր- 3
Կարանտինի ռեժիմում գտնվողներ- 5000 |stopgov.ge|

 

10։19- Աշխարհում կորոնավիրուսային վարակով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 083 հազար 607-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 134 հազարը: Ապաքինվել է 510 հազար 666 մարդ: Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 644 հազար 089 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 28 հազար 529 է:  ԱՀԿ-ի տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը: |armenpress.am|

 

10։04-  Թուրքիայում ապրիլի 15-ի դրությամբ կորոնավիրուսից մահացել է 115 մարդ։ Այս մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։ 24 ժամում  հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 4․281 նոր դեպք, ապաքինվել է ևս 511 մարդ։ Թուրքիայում մինչև այսօր համավարակից ապաքինվել է ընդհանուր առմամբ 5․674 հիվանդ, արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 69.392 հաստատված դեպք և մահվան 1518 դեպք։ |ermenihaber.am|

 

09:32-  Ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի՝ հունվարից սկսած՝ ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսի վարակի 639 000-ից ավելի դեպք, ավելի քան 39 000 մարդ մահացել է։ |cnn.com|

 

09:18-  Ըստ Վաշինգտոնի նահանգապետ  Ջեյ Ինսլիի ստորագրած հրամանգրի՝ այն բանտարկյալները, որոնք պետք է ազատվեին մինչև հունի 29-ը, ազատ կարձակվեն մյուս շաբաթվա ընթացքում։ Հրամանը չի տարածվում այն անձանց վրա, որոնք պատիժ են կրում ծանր ու սեռական բնույթի հանցագործությունների համար։ Որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ Մոնրոյի քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել։ |cnn.com|

 

09:15- Բիլլ և Մելինդա Գեյթս» հիմնադրամը հայտարարել է, որ կփոխանցի լրացուցիչ 150 միլիոն ԱՄՆ դոլար ԱՀԿ-ին, ինչը կօգնի արագացնել բուժման գործընթացն ու պատվաստանյութի ստեղծումը, ինչպես նաև հանրային առողջապահական միջոցառումների ձեռնարկումը։ Հիմնադրամի համահիմնադիր Մելինդա Գեյթսը նաև նշել է, որ ԱՀԿ ֆինանսավորման դադարեցումը վտանգավոր քայլ է այն պահին, երբ աշխարհը գտնվում է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճգնաժամի մեջ։ |reuters.com|

 

09:00- Հինգշաբթի օրը Նոր Զելանդիայի վարչապետ Ջակինդա Արդերնը հայտարարել է, որ անգամ եթե համապետկան սահմանափակումների մեկամսյա ռեժիմը թուլացվի, շատ սահամանափակումներ կշարունակեն գործել։ Խստագույն սահամանափակումների ռեժիմը երկրում մտցվել է մարտին, և ապրիլի 20-ին պետք է որոշում կայացվի՝ արդյո՞ք միջոցառումները շարունակվելու են,  թե՞ ոչ։ |reuters.com|

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 16.04․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 15․04․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել