Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 15.03.20 (թարմացվող)
22:56 - 15 մարտի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 15.03.20 (թարմացվող)

22։46- Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 3,590 և մահվան 368 նոր դեպք։

 

22։45- Հարավային Աֆրիկայի նախագահ Սիրիլ Ռամաֆոսան հանդես է եկել հայտարարությամբ, որ մարտի 18-ից սկսած արգելվում է մուտքը հետևյալ երկրներից՝ Իտալիա, Իրան, Հարավային Կորեա, Իսպանիա, Գերմանիա, ԱՄՆ, Միացյալ Թագավորություն ու Չինաստան։ Հարավային Աֆրիկայի քաղաքացիներին նաև խորհուրդ է տրվում զերծ մնալ վերը նշված երկրներ այլցելություններից։

 

21։45- Իռլանդիան կիրակի օրվանից սկսած փակում է բոլոր բարերն ու ակումբները։

 

21։22- Իտալիայում գրանցվել է վարակվելու 3,590 և մահվան 368 նոր դեպք։

 

21։20- ԱՄՆ-ում վարակվածների թիվը գերազանցել է 3,000-ը, հայտնում են երկրի առողջապահական մարմինները։

 

20։39- Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի վարակի 33-րդ դեպքը։ Նոր վարակվածները 3-ն են՝ մեկ տղամարդ, երկու կին։ Վարակվածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ բավարար։ Բոլոր վարակակիրները շփում են ունեցել ռիսկային համարվող երկրներից վերադարձածների հետ։ |aliq.ge|

 

20։35- Իսպանիան հաղորդում է, որ երկրում  մահացության դեպքերը հասել են 291-ի։ Վարակվածների թիվը մոտ 8,000 է։

 

20։23- Ռուսաստանում կորոնավիրոսով վարակման դեպքերը վերջին մեկ օրում 59-ից  հասել են 63-ի: |tert.am|

 

19։30- Այսօր Ֆրանսիայում ՏԻՄ, այդ թվում` Փարիզի քաղաքապետի ընտրություններ են։ Ընտրատեղամասերը բացվելուց ժամեր առաջ ընդդիմադիր հիմնական գործիչները, այդ թվում` 6 մարզերի պահպանողական ղեկավարները իշխանություններին մեղադրել են ընտրությունները չհետաձգելու համար: Նախագահ Էմանուել Մակրոնը, քվեարկելով Ֆրանսիայի հյուսիսում, ասել է, թե կառավարությունը, կորոնավիրուսի դեմ պայքարում ավելի խիստ միջոցների դիմելուց բացի, այլընտրանք չունի, և նշել, որ երկիրը ճգնաժամը կհաղթահարի պատասխանատու լինելու դեպքում: |azatutyun.am|

 

19։15- Մարտի 15-ի դրությամբ աշխարհում գրացվել է

✅ կորոնավիրուսով վարակման 162 651 դեպք (9 ժամում` + 5 866 դեպք),
✅ կորոնավիրուսի վարակից բուժվելու 76 219 դեպք (9 ժամում` + 282 դեպք),
✅ մահվան 6 069 դեպք (9 ժամում` + 230 դեպք),
✅Վիրուսի առկայությունը հաստատված է 156 երկրում (9 ժամում՝ + 4 երկիր)։

 

19։10- «Վալենսիայի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ ակումբում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 5 դեպք: Կորոնավիրուսի թեստերի դրական արդյունքները պատկանում են «Վալենսիայի» հիմնական թիմի խաղացողներին, ինչպես նաև մարզչական շտաբի այն անդամներին, որոնց անունները նշված չեն: Ներկայումս ամբողջ ակումբը գտնվում է կարանտինում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լա Լիգան և Սեգունդան դադարեցվել են առնվազն երկու շաբաթով՝ համաճարակի պատճառով: |armsport.am|

 

19:06- Սինգապուրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի երկրներից, Ճապոնիայից, Շվեյցարիայից ու Միացյալ Թագավորությունից բոլոր ժամանածները պետք է պարտադիր  14 օրով ինքնամեկուսանան։

 

19:04- Բուլղարիան մարտի 17-ից կարգելի բոլոր թրիչքները Իտալիայից և Իսպանիայից։

 

18:57- Այսօր Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը հայտարարել է, որ կառավարությունը պլանավորում է10 օրորվ փակել երկրի սահմաններն ու հայատարարել կարանտին։ Ըստ նախագահի՝ պաշտոնական հայտարարությունը կարվի այսօր երեկոյան։

 

18:56- Թրամփի վարչակազմը հայտարարել է Եվրոպայի հետ ճանապարհորդությունների սահմանափակումների ընդլայնման մասին՝ Միացյալ Թագավորությունն ու Իռլանդիան ներառելով արգելքի տակ հայտնված երկրների ցանկում: Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ ղեկավարը հայտնել է, որ դիտարկում է Միացյալ Նահանգների ներսում ուղևորությունները սահմանափակելու տարբերակը, սակայն դեռ մանրամասներ չի տեղեկացրել: |tert.am|

 

18:49- Մալայզիայում մարտի 15-ին գրանցվել է կորոնավիրուսի վարակման 190 նոր դեպք։  Երկրի առողջապահության նախարար Ադհամ Բաբան կիրակի օրը հայտարարել է, որ վարակման գրեթե բոլոր նոր դեպքերը կապված են Ջամիք Պետալինգ մզկիթում տեղի ունեցած կրոնական միջոցառման հետ, որը ձգվել է փետրվարի 27-ից մարտի 1-ը։ Կորոնավիրուսի տարածումից ի վեր` Մալայզիայում վարակակիրների թիվը հասել է 428-ի։ |hetq.am|

 

18։27- Իրանի ԱՆ խոսնակ Քյանուշ Ջահանպուրտը հայտնել է, որ այսօր Իրանում գրանցվել է մահացությունների ամենաբարձր ցուցանիշը՝ 113 հոգի։ Երկրում մահացածների ընդհանուր թիվը հասել է 724-ի։

 

18։26- Գերմանիան փակել է իր սահմանները Ֆրանսիայի, Շվեյցարիայի ու Ավստրիայի հետ։

 

18։25- Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլասիոն կոչ է արել ԱՄՆ կառավարությանը «արթնանալ» ու ընդլայնել թեստավորման հնարավորությունները և ամբողջ երկրում ապահովել բժշկական դիմակների ու ախտահանիչների անհրաժեշտ քանակությունը։ Ըստ քաղաքապետի՝ եթե ֆեդերալ կառավարությունը չի գիտակցում, որ այս իրավիճակն արդեն հավասարազոր է պատերազմի, ապա նահանգներն առանձին-առանձին, և ՏԻՄ-երն ինքնուրույն չեն կարող իրականացնել անհրաժեշտ միջոցառումները։

 

18։16- Ռուսաստանը քննարկել են մարտի 16-ից երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժի ժամանակավոր դադարեցման մասին: Նշվել է, որ որոշումը չի վերաբերվում ՌԴ և Վրաստանի այն քաղաքացիներին, որոնք ցանկություն ունեն վերադառնալ իրենց երկիր: Սահմանափակումները չեն վերաբերվում նաև բեռնափոխադրումներին։ |aliq.ge|

17։58- Nike ընկերությունը մարտի 16-ից  27-ը փակում է իր բոլոր խանութներն ԱՄՆ-ում, Արևմտյան Եվրոպայում, Կանադայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում։

 

17։55- Հունգարիայում գրանցվել է կորոնավիրուսի պատճառով  մահվան առաջին դեպքը։ Մահացողը է 75-ամյա քաղաքացի է, որն ուներ ծանր թոքաբորբ։ Հունգարիայում հաստատվել է վարակվելու 32 դեպք, 159 հոգի կարանտինի մեջ է։ Կառավարությունը փակել է բոլոր դպրոցներն ու արգելել հանրային բոլոր միջոցառումները։

 

17։50- Հասարակածային Գվինեան հաղորդել է երկրում կորոնավիրուսով վարակի առաջի դեպքի մասին։ Հիվանդը 42-ամյա կին է, որը Իսպանիայից է վերադարձել մարտի 13-ին։

 

17։46- Մարոկկոն կասեցնում է  միջազգային բոլոր ավիաթռիչքները։ Երկրում գրանցվել է վարակվելու 38 դեպք, մի հոգի մահացել է, մի հոգի էլ ապաքինվել։

 

17։44- Սլովենիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 38 նոր դեպք։

 

17։32- Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցն էլ ավելի է խստացնում կորոնավիրուսի պանդեմիայի դեմ ձեռնարկվելիք գործղությունները։ Այսօր երկրի խորհրդարաննը պետք է ընդունի հատուկ օրենք, որով ամբողջովին արգելվում են բոլոր տեսակի զանգվախային միջոցառումները ու ավելի է նեղանում երկիր մուտք գործող իրավունք ունեցող անձանց շրջանակը։ Կանցելրն Ավստրիայի քաղաքացիներին կոչ է արել ինքնամեկուսացվել։

 

16:10- Վրաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակներում, միջգերատեսչական կազմակերպչական խորհուրդը միջնորդություն է ներկայացրել՝ դադարեցնելու նաև խաղատների, սլոտ-ակումբների ու տոտալիզատորների գործունեությունը։


16:00- Կորոնավիրուսով վարակվելու վտանգից խուսափելու նպատակով Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդն ամուսնու հետ Բուքինգհեմյան պալատից տեղափոխվել է Վինձորյան ամրոց։


15:45- Իրանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է մահացության 113 և վարակվածների 1,209 նոր դեպք։ Այսպիսով, առաջին պաշտոնական հաղորդակցությունից հետո, երկրում կորոնավիրուսով վարակվել է 13,938 մարդ, որոնցից 724-ը մահացել է։


15:40- Նորվեգիայում գրանցվել է կորոնավիրուսի 88 նոր դեպք։


15:15- Ղազախստանում կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել: Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է վարակվածության 8 դեպքի մասին:


15:00- Կորոնավիրուսից մահացությունը կազմում է մոտ 3 տոկոս, իսկ ճշգրիտ թիվը պարզ կլինի համաճարակի ավարտից հետո: Ներկայումս երեխաների և երիտասարդների շրջանում մահվան դեպքեր չենք տեսնում, իսկ 80-ից բարձր տարիքային խմբում մահացությունը կարող է հասնել 14 տոկոսի: Երեխաների մոտ հիվանդությունը շատ թեթև ընթացք ունի: Առայժմ չունենք հիվանդության կրկնության դեպքեր, հետևաբար, հայտնի չէ, թե արդյոք կրկնությունը հնարավոր է: [ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչ]


14:20- Հունաստանը փակում է իր բոլոր հնագիտական պատմամշակութային օբյեկտները, ներառյալ մ․թ․ա․ 5-րդ դարում կառուցված հանրահայտ Ակրոպոլիսը։


13:30- Իսրայելի վարչապետ Բենջամին Նեթանյահուի դեմ քրեական դատավարությունը, որը պետք է սկսեր երեքշաբթի օրը, հետաձգվել է մինչև մարտի վերջ՝ հաշվի առնելով նոր տեսակի կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը։


12:20- ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտնել է ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակված իրենց 10 զինծառայողների մասին։


12:00- Վատիկանն այսօր հայտարարություն է տարածել, որ Սուրբ Զատիկի կայանալիք պատարագը և բոլոր այլ միջոցառումները  հանրության համար փակ կանցկացվեն։


10:50- Լեհաստանում 13 մարդ առողջացել է կորոնավիրուսով վարակվելուց հետո։ Վերջին տվյալներով՝ Լեհաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 93 դեպք, երկու մարդ մահացել է։ Ավելի քան 500 մարդ հոսպիտալացվել է կորոնավիրուսի կասկածով, մի քանի հազար մարդ տնային կարանտինի մեջ է գտնվում։


10:32- 14 օրանոց պարտադիր կարանտին է սահմանվել Ավստրալիա ժամանող յուրաքանչյուր անձի նկատմամբ։


10:27- Ուզբեկստանում գրանցվել է ախտահարվածության առաջին դեպքը։ Հիվանդը Ֆրանսիայից վերադարձած Ուզբեկստանի քաղաքացի է։


10:25- Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի կնոջ՝ Բեգոնա Գոմեսի մոտ կրոնավիրուս է ախտորոշվել։


10:22- Կոլումբիան փակել է Էկվադորի հետ սահմանը։


10:20-Մարտի 15-ի դրությամբ աշխարհում գրացվել է.

✅ կորոնավիրուսով վարակման 156 785 դեպք (17 ժամում` + 7,570 դեպք),
✅ կորոնավիրուսի վարակից բուժվելու 75,937 դեպք (17 ժամում` + 2,224 դեպք),
✅ մահվան 5,839 դեպք (17 ժամում` + 237 դեպք),
✅Վիրուսի առկայությունը հաստատված է 152 երկրում (17 ժամում՝ + 3 երկիր)։


10:10- Իսպանիայի կառավարությունը պաշտոնապես հայտարարել է երկրում արտակարգ դրություն մտցնելու մասին։


10:00- ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփի թեստի պատասխանները բացասական են, նա առողջ է։



Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 14.03.20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 14.03.20 (թարմացվող)

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 13.03.20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 13.03.20 (թարմացվող)


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել