2019-ին աճել են հանցագործության դեպքերը. գլխավոր դատախազն ԱԺ է ներկայացրել տարեկան հաղորդումը |1lurer.am|
23:54 - 08 ապրիլի, 2020

2019-ին աճել են հանցագործության դեպքերը. գլխավոր դատախազն ԱԺ է ներկայացրել տարեկան հաղորդումը |1lurer.am|

1lurer.am: ՀՀ գլխավոր դատախազությունը խորհրդարան է ներկայացրել 2019 թ. գործունեության վերաբերյալ հաղորդումը: Այն ԱԺ նիստում քննարկվելու է երկամսյա ժամկետում: Իսկ մինչ այդ մեկամսյա ժամկետում փաստաթուղթը կքննարկվի ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում:

Ըստ փաստաթղթի՝ 2019 թ. ընթացքում Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 26.850 դեպք (2018 թ.՝ 24.678), որոնցից 14.961-ը (2018 թ.՝ 13.067)՝ Երևան քաղաքում:

Նախորդ տարվա համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 2172-ով կամ 8.8%-ով (2018 թ.՝ 2266-ով կամ 11.2%-ով):

«Հանցավորության շարժընթացի վերլուծությունը վկայում է, որ հանցագործությունների դեպքերի աճն ապահովվել է առավելապես միջին ծանրության (7463 դեպք կամ ընդհանուր հանցագործությունների 27.8%-ը) և ծանր (4490 դեպք կամ ընդհանուր հանցագործությունների 16.7%-ը)  հանցագործությունների հաշվին, սակայն աճել են նաև ոչ մեծ ծանրության և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը»,- նշված է դատախազության հաղորդման մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել