Գործատուն հնարավորություն կունենա ստանալ միանվագ հատուցում, եթե որոշակի խմբի անձի ընդունի աշխատանքի. Սմբատ Սաիյան
13:21 - 20 մայիսի, 2020

Գործատուն հնարավորություն կունենա ստանալ միանվագ հատուցում, եթե որոշակի խմբի անձի ընդունի աշխատանքի. Սմբատ Սաիյան

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է երկրորդ ընթերցմամբ ՝ «Զբաղվածության մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ընդունելու հարցը։

Նախագծով առաջարկվում է լրացուցիչ հնարավորություններ տալ կառավարությանը և լիազոր մարմնին։ Գործատուն հնարավորություն կունենա ստանալ միանվագ հատուցում, եթե որոշակի խմբի անձի ընդունի աշխատանքի, այդ խմբի մեջ են մտնում մանկատան շրջանավարտ հանդիսացող անձիք, պաշտպանության մարտական գորոծղությունների մասնակցած անձանց, զոհվածի ընտանիքի անդամները նաև երկարամյածառայության զինվորական թոշակառուները։

«Զբաղվածության նոր  նախագծով առաջարկվում է՝ անձին աշխատանքի տեղավորման դեպքում գործատուն պետությունից միանվագ դրամական փոխհատուցում կստանա, սա պայմանավորած է համաճարակային իրադարձություններով»,- հանձնաժողվի նիստին ասաց  նախագծի զեկուցող, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը։

Հանձնաժողովի անդամ Հերիքնազ Տիգրանյանը Սմբատ Սաիյանին հարցրեց, թե արդյո՞ք հնարավոր է, որ խրախուսական քայլեր կատարվեն նաև այն գործատուների նկատմամբ, որոնք աշխատանքի կվերցնեն անփորձ, առաջին անգամ աշխատաշուկա դուրս եկած երիտասարդ մասնագետների, քանի որ երիտասարդ մասնակիցները ունեն աշխատանքային փորձի խնդիր:

Փոխնախարարը պատասխանեց․ 

«Սկզբունքորեն դեմ չեմ առաջարկին, սակայն այն պետք է լրացուցիչ քննարկել, հասկանալ: Եթե քննարկման արդյունքում հասկանանք, որ դա  է այն նախագիծը, որը մեր աշխատաշուկան ավելի լավը կդարձնի, ապա ինչու ոչ»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել