Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 27․06․20 (թարմացվող)
21:58 - 27 հունիսի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 27․06․20 (թարմացվող)

21:37- Հունիսի 27-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 17 նոր դեպք, եւս 17 հոգի առողջացել է։ [Գեղարքունիքի մարզպետարան]

 


21:32- Այսօր վաղ առավոտից Կոտայքի մարզի մի շարք խոշոր համայնքներում ու բնակավայրերում hամայնքների ղեկավարներն ու համայնքապետարանների աշխատակիցները բժշկական դիմակներ տրամադրեցին, հորդորեցին ճիշտ կրել դրանք, հանրային վայրերում հնարավորինս խուսափել մարդկային կուտակումներից, պահպանել սոցիալական հեռավորությունը, հաճախ ախտահանել ձեռքերը և հետևել հակահամաճարակային կանոններին։ Նմանատիպ արշավները կրելու են պարբերական բնույթ: [Կոտայքի մարզպետ]

 


21:23- Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քաղաքականության վերաբերյալ: Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ ապրիլ ամսվա համեմատ՝ մայիսի տնտեսական ցուցանիշներն ավելի բարվոք են: Վարչապետը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հանձնարարել է ձեռնամուխ լինել տնտեսական աճի ներուժի վերականգնմանը միտված գործողությունների ծրագիր-ռազմավարության մշակմանը: [ՀՀ կառավարություն]

 

20:04- Մենք տեսնում ենք, որ հիվանդի օրգանիզմում թթվածնի մակարդակը շատ ցածր է, բայց նա լավ է, ուտում է, խմում, Ֆրանսիայում նույն մակարդակի թթվածին ունեցողն արդեն ապարատին միացված կլիներ։ Բարեբախտաբար, հայ հիվանդներն այս առումով տարբերվում են։ Մեր խնդիրն է օգնել հնարավորինս հետաձգել այն պահը, երբ նրանք կմիացվեն շնչառական սարքերին, որովհետեւ այդքան շատ հնարավորություններ չկան։ [Ֆրանսահայ բժիշկ Լորան Փափազյան] |hetq.am|

 

18:32- Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ու Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը նոր տեսակի կորոնավիրուսի վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացման և պաշտպանիչ դիմակների կրելը խրախուսելու նպատակով շրջել են Աշոցք համայնքում, զրուցել ու դիմակներ բաժանել բնակիչներին, ինչպես նաև շնորհակալություն հայտնել այն քաղաքացիներին, որոնք պահպանում են պարետատան կողմից սահմանված կանոնները և դիմակը ճիշտ են դնում։ [Շիրակի մարզպետ]

 

18:16- Գյումրեցիները հիմնականում պահպանում են պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային անվտագության կանոնները։ Քաղաքի պատմամշակութային վայրերը մարդաշատ չեն եղել, գրանցվել են դիմակները սխալ կրելու դեպքեր։ Դիմակ չկրելու համար ոստիկանության կողմից մեկ քաղաքացու նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն։ [ԲԸՏՄ]

 

15։30- Առողջապահության նախարարը հանդիպել է բժշկական մասնագիտական ասոցիացիաների ներկայացուցիչներին։ Մասնագետները կորոնավիրուսային հիվանդության դեմ տարվող աշխատանքների վերաբերյալ իրենց հուզող հարցերն են ուղղել նախարարին և պատրաստակամություն հայտնել նախարարության հետ ստեղծելու համագործակցության հարթակ` հիվանդությունը վարելու գործելակարգերի վերաբերյալ: [ԱՆ]


15։20- Պարետի սահմանած անվտանգության նորմերի խախտման պատճառով կասեցվել է «Երևան Սիթի» սուպերմարկետի՝ Փակ շուկայի մասնաճյուղի գործունեությունը: [Առողջապական և աշխատանքի տեսչական մարմին]


13։15- Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում հունիսի 27-ին կորոնավիրուսով 92 հիվանդ է բուժվում, նրանիցի 83-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցն ունի 100 մահճակալ: Թիվը նախորդ օրերի համեմատ ավելացել է՝ հունիսի 25-ին հիվանդանոցում  բուժում է ստացել 87 հիվանդ, իսկ տնային ինքնամեկուսացման ցուցում ունեցել է  855 քաղաքացի, մինչդեռ,  հունիսի 27-ի դրությամբ, տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 969 քաղաքացի, նրանցից 214-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով։ [Շիրակի մարզպետարան]


11։53- COVID-19 է հաստատվել Ստեփանակերտ քաղաքի բնակչի մոտ, որը մեկուսացված էր շուրջ 2 շաբաթ և նախօրեին իրականացված թեստավորման արդյունքը դրական ելքով էր:
Ունենք առողջացման 10 դեպք:
Այսպիսով, կորոնավիրուսի մինչ այսօր հաստատված ընդհանուր դեպքերը 115-ն են, մեկուսացված է 52 քաղաքացի, թեստավորումների քանակը 1904 է: [Արցախի տեղեկատվական շտաբ]


10։55- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 70 (տղամարդ), 83 (կին), 64 (կին), 81 (տղամարդ), 72 (տղամարդ), 60 (տղամարդ), 97 (կին), 81 (տղամարդ), 89 (կին) և 60 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 133 է: [ԱՆ]


10։54- Թարմացվել է  27.06.2020թ․ ժամը 11։00-ին
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը -23909 (+662)
Առողջացածներ - 12911 (+762)
Փաստացի բուժվողներ -10445 (-112)
Ընդհանուր թեստեր - 107108 (+2062)
Մահվան ելքեր - 420 (+10)
Մահվան ելքեր այլ պատճառով –133 [ԱՆ]

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 26․06․20 (թարմացվող)


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել