Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 08․07․20 (թարմացվող)
22:53 - 08 հուլիսի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 08․07․20 (թարմացվող)

19:35- Արցախի պարետի նոր որոշմամբ խստացվում են ԱՀ մուտք գործելու պահանջները: Սահմանը հատելու համար քաղաքացիները անցակետում պետք է ԱՆ մասնագետներին ներկայացնեն ՊՇՌ թեստի պատասխանը՝ 3 օրից ոչ ավելի վաղեմության: Եթե ԱՀ քաղաքացին այն չի ներկայացնում, ԱՆ աշխատակիցները տեղում վճարովի հիմունքներով իրականացնում են նմուշառում ՊՇՌ հետազոտության նպատակով: Թեստի պատասխանը բացասական լինելու դեպքում բոլորը ենթակա են ինքնամեկուսացման՝ բացառությամբ բեռնափոխադրում իրականացնող վարորդի եւ ուղեկցողի: Իսկ դրականի դեպքում կիրառվում է հոսպիտալացում կամ այլ սահմանափակող միջոցներ: ՊՇՌ թեստի գումարը մասնակի սուբսիդավորելու է կառավարությունը, ինչի արդյունքում այն արժենալու է 7000 դրամ:


19:15- Գյումրու Տուն-ինտերնատում այսօրվա դրությամբ կորոնավիրուսով վարակված տարեց շահառուների թիվը 56-ն է, հիվանդությունից այսօր մահացել է եւս 2 տարեց։ Երեկվա դրությամբ խնամքի կենտրոնում վարակված էր 55 տարեց եւ 12 աշխատակից: [«Կարմիր խաչի» հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նունե Գրիգորյան] |news.am|


17։39-  Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 77486 արձանագրություն, իսկ հուլիսի 7-ին հայտնաբերվել է իրավախախտման 2938 դեպք։ [ՀՀ ոստիկանություն]

 

17։20- 24 ժամով կասեցվել է Կոտայքի մարզում և Երևան քաղաքում գտնվող շինարարական մի շարք խանութների գործունեություն: Տնտեսավարողների մոտ բացակայել են դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, գծանշումները, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները: [ՇՎՏՄ]

 

17։11- Հաշվի առնելով համաճարակի դեմ Հայաստանի հանրապետության պայքարը՝ Ջավախքից Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնը ԱՄՆ-ի ՍՄՀ-ին գումարը այս փուլում ամբողջությամբ փոխանցել Հայաստանի առողջապահական համակարգին։ Գումարը նախատեսված էր Ջավախքի Մարզամշակութային կենտրոն ստեղծելու համար: |aliq.ge|

 

16։02- ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը մասնակցել է ՀՀ-ում եվրոպական բիզնես ասոցիացիայի կողմից կազմակերպված վեբինարին: Քննարկվել են շուկաներում բնականոն մրցակցության վրա կորոնավիրուսի ազդեցության, գործարարական հարաբերություններում տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրությամբ ամրագրված կանոնների պահպանմանը վերաբերող հարցեր: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ համավարակը բացասական ազդեցություն է թողնում ոչ միայն հասարակության առողջության վրա, այլև մարտահրավեր է նետում բիզնեսին, տնտեսությանը։ [ՏՄՊՊՀ]

 

13։52- Սահմանվել է հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում անձինք բաց տարածքներում կարող են դիմակ չկրել: Քրոնիկ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, բրոնխիտ, ինչպես նաև 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն։ Հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթղթի առկայությունը պարտադիր է։ [ՀՀ պարետ]

 

11։56- ՀՀ Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: |factor.am|

 

11։33- ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հաղթահարել է կորոնավիրուսը: Հիվանդությունը նրա մոտ հաստատվել էր հունիսի 24-ին։ |armenpress.am|

 

11։03- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 68 (տղամարդ), 71 (տղամարդ), 84 (կին), 78 (կին), 34 (կին), 93 (կին), 83 (կին), 39 (կին), 71 (տղամարդ), 68 (տղամարդ), 78 (տղամարդ), 75 (տղամարդ), 68 (տղամարդ), 54 (կին), 73 (տղամարդ), 75 (տղամարդ), 82 (տղամարդ) և 70 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ԱՆ]

 

11։02- Թարմացում 08.07.2020թ․ 

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը -29820 (+535)
Առողջացածներ - 17427 (+520)
Փաստացի բուժվողներ -11708 (-3)
Ընդհանուր թեստեր - 127171 (+2083)
Մահվան ելքեր - 521 (+18)
Մահվան ելքեր այլ պատճառով –164 [ԱՆ]

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 09․07․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 08․07․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 07․07․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել