Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթ Քովինդին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդին:

Ինչպես տեղեկացրին նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահի հեռագրում ասված է։

«Մեծ ցավով տեղեկացա Հնդկական «Էյր Ինդիա Էքսպրես» ավիաընկերության Բոինգ 737 ինքնաթիռի Կերալա նահանգում կործանման մասին, որը բազմաթիվ մարդկային զոհերի և վիրավորների պատճառ դարձավ:

Իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ զոհվածների ընտանիքներին և մերձավորներին մաղթելով համբերություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն