Դատաիրավական և հակակոռուպցիոն բարեփոխումներն ունեն միջազգային հանրության աջակցությունը. Բադասյան
09:53 - 25 սեպտեմբերի, 2020

Դատաիրավական և հակակոռուպցիոն բարեփոխումներն ունեն միջազգային հանրության աջակցությունը. Բադասյան

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր մանրամասներ է ներկայացրել Եվրոպական միության կողմից Հայաստանին 30 մլն եվրո աջակցություն տրամադրելու մասին:

«Այսօր Կառավարության նիստում հայտարարվեց Եվրոպական միության կողմից Հայաստանին 30 մլն եվրո գումարի չափով աջակցություն տրամադրելու մասին՝ ուղղված արդարադատության ոլորտում Հայաստանի բարեփոխումների իրականացմանը։

Նախ ասեմ, որ բյուջետային աջակցության այս համաձայնագիրն աննախադեպ է և՛ իր ծավալով, և՛ իր ձևով։

Սա հաջողություն է և մեկ անգամ ևս ապացուցում է, որ դատաիրավական և հակակոռուպցիոն մեր բարեփոխումները համապատասխանում են միջազգային լավագույն ստանդարտներին, և այդ առումով ունենք միջազգային հանրության աջակցությունը։

Համաձայնագիրն աջակցելու է մեր բարեփոխումներին երեք հիմնական ուղղություններով՝ դատական համակարգի անկախության, հաշվետվողականության ու բարեվարքության ամրապնդում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել