lragir.am: Ազգային ժողովի Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավորներին Ազատության հրապարակում ՀՔԾ-ի կողմից ծանուցագրեր են հանձնվել։

«Հենց նոր այստեղ բերեցին ծանուցագիր՝ ՀՀ Հատուկ քննչական ծառայություն հարցաքննության կանչելու մասին։ Դուք չեք հասկանո՞ւմ, որ էս ինձ համար պատիվ ա, պատրաստ ենք ես ու իմ գործընկերները»,- Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը։

Նա ասաց, որ ծանուցագրեր են ստացել նաև պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Շաքե Իսայանը, Իվետա Տոնոյանը, Վահե Էնֆիաջյանը, Գևորգ Պետրոսյանն ու Միքայել Մելքումյանը։