Կառավարությունը ԱԱԾ-ին Կապանում եւ Գորիսում հողամասեր կհատկացնի պաշտպանության ամրապնդման համար
 |armtimes.com|
20:36 - 12 մայիսի, 2021

Կառավարությունը ԱԱԾ-ին Կապանում եւ Գորիսում հողամասեր կհատկացնի պաշտպանության ամրապնդման համար |armtimes.com|

armtimes.com: ՀՀ հարավ-արեւելյան սահմանների պաշտպանության ամրապնդմամբ պայմանավորված Կապան եւ Գորիս համայնքներից 0.5 հեկտար մակերեսով 5 հողամաս կհատկացվի ԱԱԾ-ին: Համապատասխան նախագիծն ընդգրկված է Կառավարության վաղվա նիստի օրակարգում:  

Այդ հողամասերը գտնվում են՝ Կապանի Դավիթ Բեկ, Կաղնուտ, Սղնաղ, Եղվարդ բնակավայրերում եւ Գորիսի՝ Շուռնուխ բնակավայրում:

Որոշման նախագծի ընդունմամբ՝ ՀՀ-ն կընդունի Կապան համայնքի կողմից նվիրված հողամասերը եւ ՀՀ սեփականություն հանդիսացող այլ հողամասի հետ միասին պաշտպանական նպատակներով դրանք կամրացնի Ազգային անվտանգության ծառայությանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել