Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 88 նոր դեպք
11:07 - 12 հունիսի, 2021

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 88 նոր դեպք

Հունիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223643 դեպք, որոնցից 215118-ն` առողջացած, 4482-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2950 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1122295 թեստավորում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ 

«Այսպիսով` երեկ կատարվել է 3542 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 88 նոր դեպք: Ունենք 120 առողջացած, կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1093 է»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել