armtimes.com: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այսօր՝ քարոզարշավի վերջին օրն անցկացնում է Երեւանում ընտրողների հետ հանդիպումներով:
Լրագրողների հետ զրույցում Մարուքյանն ասաց, որ ակնկալում են կիրակի կայանալիք ընտրությունների արդյունքում խորհրդարանում կրկին երրորդ ուժը լինել, համենայնդեպս, նրա համոզմամբ, զարգացումները արդ ուղղությամբ են գնում:
«Ինչի՞ համար: Այսինքն փողոց են դուրս գալիս նրանք, որոնք չեն անցնո՞ւմ: Չանցնելու տարբերակ չկա: Փողոց դուրս գալ կարելի է միայն մեկ դեպքում, եթե օրինակ, ընտրությունները կեղծվում են, եթե օրինակ, արհավիրք է տեղի ունենում երկրում: «Լուսավոր Հայաստանն» այսօր հանդես է գալիս փողոց դուրս գալը բացառելու համատեքստում: Եթե մենք բոլորին համախմբելու, համերաշխության կոչերով գալիս ենք, ի՞նչ փողոց: Մենք փողոցներն ազատել ենք արտահերթ ընտրություններ նշանակելով:
Ժողովուրդն ուզում է եւ պարտադրում է համախմբում, ժողովուրդը չի հարցնում՝ սրան ես սիրում, թե չես սիրում, ժողովուրդն ասում է՝ հերիք ու բոլ եղավ, երկիրն ունի ավելի մեծ մարտահրավերներ, քան ձեր ներքին խնդիրներն են: Մարդիկ ուղղակի չեն կարողանում հանդուրժել այս ամենը: Երկիրը հազար խնդիր ունի, պետք է համախմբվենք, լուծենք այդ խնդիրները, սա է մարդկանց ուզածները, եւ մենք սա ենք անում»,- ընդգծեց Մարուքյանը:
Ըստ նրա, եթե չի ձևավորվում ազգային համաձայնության կառավարություն, ուրեմն իրենց օրակարգը պարտված է: «Եթե մեր օրակարգը պարտված է, մենք որևէ ձևով, որևէ անելիք չունենք: Այսինքն՝ մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ օրակարգը հաղթի: Այդ օրակարգը ժողովրդի պահանջն է: Մեզանից կախվածն արդեն արել, անում ենք, մյուս ուժերից կախվածն է պետք անել»,- ասաց ԼՀԿ ղեկավարը:
Մարուքյանը համոզված է, այն, ինչ առաջարկում են նախկին և ներկա իշխանությունները, պարզապես իրենց տարիներ առաջ ունեցած հարցերը պարզելու համար է:
comment.count (0)