Հայկ Սարգսյանի՝ քվեախցից արված լուսանկարների տեղադրման առթիվ նյութեր են նախապատրաստվում
13:24 - 20 հունիսի, 2021

Հայկ Սարգսյանի՝ քվեախցից արված լուսանկարների տեղադրման առթիվ նյութեր են նախապատրաստվում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Հայկ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկները՝ լուսանկարված քվեախցիկի «չօգտագործված քվեաթերթիկներ» հատվածից։ Պատգամավորը հրապարակումը վերնագրել է «մերժվածները»։

Ոստիկանությունը հայտնում է, որ Հայկ Սարգսյանի սոցիալական էջում քվեախցից արված լուսանկարների տեղադրման փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել