Ռուսաստանն ինքն այժմ Covid-19-ի դեմ պատվաստանյութի պակաս ունի․ ՌԴ-ում Իրանի դեսպան |tert.am|
10:17 - 26 հուլիսի, 2021

Ռուսաստանն ինքն այժմ Covid-19-ի դեմ պատվաստանյութի պակաս ունի․ ՌԴ-ում Իրանի դեսպան |tert.am|

tert.am: Ռուսաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Իգոր Մորգուլովի հետ հանդիպումից հետո նշել է, որ Ռուսաստանն ինքը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի պակաս ունի, ուստի չեն կարող պատվաստանյութեր արտահանել որևէ երկիր, հայտնում է Tehran Times թերթը։

Իրանի դեսպանն ու ՌԴ փոխարտգործնախարարը հանդիպման ընթացքում քննարկել են պատվաստանյութերին, իրանցի առևտրականներին և ուսանողներին վերաբերող հարցեր։

«Պատվաստանյութերի վերաբերյալ իմ կողմից բարձրացված հարցին ի պատասխան նա նշեց, որ Ռուսաստանում այժմ արտադրության պակաս կա, և այս պահին որևէ երկիր պատվաստանյութ չի արտահանվում: Նա նշել է, որ Ռուսաստանը գործընթացի կարգավորումից հետո կկատարի իր պարտավորությունները», - իր ինստագրամյան էջում գրել է Մոսկվայում Իրանի դեսպանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել