Վաղը ժամանակավորապես կդադարեցվի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի որոշ հատվածների ջրամատակարարումը
13:42 - 05 օգոստոսի, 2021

Վաղը ժամանակավորապես կդադարեցվի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի որոշ հատվածների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 6-ին ժամը 07.00-24.00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի՝ Գագարինավան թաղամասով, Վարսեր գյուղի և Կոտայքի մարզի Ջրառատ գյուղի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել