Վեոլիա ջուր

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն իր գործունեությունն է ծավալում Հայաստանում 2017 թ․-ից։ «Վեոլիա Ջրի» սպասարկման տարածքն ընդգրկում է Հայաստանի բոլոր մարզերը, այդ թվում մայրաքաղաք Երևանը, 44 այլ քաղաք և 318 գյուղ: Ընդամենը 363 բնակավայր:

Դրանից բացի, ընկերությունը մեծածախ ջրամատակարարման ծառայություններ է մատուցում 53 բնակավայրի: Ընդհանուր առմամբ Օպերատորը սպասարկում 527 000 ակտիվ բաժանորդի:

Երևանի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Երևանի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներով պայմանավորված՝ մարտի 19-ին՝ ժամը 10։00-ից մինչև մարտի 20-ը՝ ժամը 10։00-ն, կդադարեցվի Երևանի հետևյալ վարչական շրջանների ջրամատակարարումը. Շենգավիթ վարչական շրջանի` Արշակունյաց 39-71 կենտ 42-218 զույգ համարների, Գ. Նժդեհի, Ֆրունզեի, Զ.Եսայան, Մայիսի 9-ի, Մխչյան, Սմբատ Զորավարի, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Նիզամու, Բայդուկով, Եղ. Թադևոսյան, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ, 10-րդ  փողոցների ու նրբանցքների, Սևանի փողոցի և նրբանցքի,  Գորգագործների,  Չեխովի փողոցների 1-30 համարների, Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի,  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝Լենինգրադյան 19-37 կենտ համարների, Մոնթե Մելքոնյան փողոցի,  Կենտրոն վարչական շրջանի՝ «Կիլիկիա» գարեջրի գործարանի, «Ջեյ Սի Էյ» ոսկերչական ընկերության ջրամատակարարումը:
10:32 - 18 մարտի, 2025
Աբովյան քաղաքում կկատարվի ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն

Աբովյան քաղաքում կկատարվի ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն

Հաշվի առնելով 2 օր առաջ «Մաքրավան-Աբովյան» ջրատարի վթարը՝ «Վեոլիա Ջուր» ընկերությունը Աբովյան քաղաքում ջրամատակարարման հետ կապված մեծ խնդիրներից խուսափելու համար գործարկել է լրացուցիչ պոմպեր: Սակայն, դրանով հանդերձ, ջրաքանակը բավարար չէ քաղաքում ժամանակացույցի պահպանման համար: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ընկերությունը ստիպված է Աբովյանում իրականացնել ջրամատակարարման գրաֆիկի որոշակի փոփոխություններ: «Ըստ այդմ, տեղեկացնում ենք, որ ս.թ. մարտի 13-ից մինչև վթարի վերացումը Աբովյանում ջրամատակարարումը կիրականացվի ժամը 7.00-ից-12.00-ն և 18.00-ից-23.00-ն: Աշխատանքների ավարտի մասին կտեղեկացնենք լրացուցիչ: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-ասվում է հաղորդագրությունում:
20:33 - 12 մարտի, 2025
Վթարվել է Մաքրավան-Աբովյան ջրատարը

Վթարվել է Մաքրավան-Աբովյան ջրատարը

«Վեոլիա ջուր» ընկերությունից տեղեկացնում են՝ այսօր վթարվել է Մաքրավան-Աբովյան ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով:  Հաղորդագրությունում նշված է, որ որոշ ժամանակ առաջ «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցները հերթական ստուգայցի ժամանակ նկատել էին, որ Երևան-Սևան մայրուղու հարակից տարածքում՝ Ջրաբեր ավազահանքի մոտ՝ ջրատարի վրա հող և արտադրական թափոններ են լցվում, ինչի հետևանքով ջրատարի որոշ հատվածներ հայտնվել են լրացուցիչ լիցքի տակ: Ջրատարի վրա առաջացել է 100 մ երկարությամբ և 20 մ հաստությամբ հողածածկույթ: Առաջացած խնդրի և դրանից բխող հետևանքների մասին ընկերությունը դեռևս 2023 թվականի հոկտեմբերին գրությամբ տեղեկացրել է Ոստիկանությանը, Կոտայքի մարզպետարանին և Ջրային կոմիտեին:  Այս պահին ընկերությունը իրավիճակը փրկելու, Աբովյանում ջրամատակարարման հետ կապված մեծ խնդիրներից խուսափելու համար գործարկում է լրացուցիչ պոմպեր, սակայն խնդիրը արմատական լուծում է պահանջում: Անհատներին, շինարարական կազմակերպություններին «Վեոլիա ջուրը» ևս մեկ անգամ հորդորում է զերծ մնալ ջրատարների հատվածներում շինաղբ լցնելուց, քանի որ դրանից տուժում են հազարավոր սպառողներ, որոնք պարզապես զրկվում են ջրից, խաթարվում է ջրամատակարարման համակարգի աշխատանքը, արատավորվում ընկերության բարի համբավը:  
18:20 - 10 մարտի, 2025
«Վեոլիա ջուրը» շուրջ 5 մլրդ դրամի ներդրում կանի Երևանում խմելու ջրի ենթակառուցվածքների արդիականացման համար
 |1lurer.am|

«Վեոլիա ջուրը» շուրջ 5 մլրդ դրամի ներդրում կանի Երևանում խմելու ջրի ենթակառուցվածքների արդիականացման համար |1lurer.am|

1lurer.am: Նախորդ շաբաթ հաստատվել է «Վեոլիա ջուր» ընկերության՝ այս տարվա կատարելիք աշխատանքների նոր ծավալը։ Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:   Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը մանրամասներ ներկայացրեց ծրագրից՝ նշելով, որ «Վեոլիա ջուր» ըներությունն այս տարի Երևանում շուրջ 5 մլրդ դրամի ներդրում է անելու, արդիականացնելու է ենթակառուցվածքներն այն թաղամասերում, որտեղ, ըստ կազմակերպության, կա ջրի որոշակի կորուստ, և կարիք կա թարմացնելու ենթակառուցվածքները։ Խոսքը, մասնավորապես, Նուբարաշենի, Կոնդի, Մալաթիա-Սեբաստիա և Աջափնյակ վարչական շրջանների մասին է։  Քաղաքապետարանը կտրամադրի շինթույլտվությունները, որից հետո «Վեոլիա ջուրը» կարճ ժամկետում կմեկնարկի ենթակառուցվածքների արդիականացման աշխատանքները։ «Ընդհանուր փաթեթը 5 մլրդ դրամ է, և միայն այս պահի դրությամբ ներառում է խմելու ջրի ենթակառուցվածքների արդիականացում»,- ասաց փոխքաղաքապետը:
12:45 - 24 փետրվարի, 2025
36 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում

36 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 11-ին ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 12-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Երևանի և Կոտայքի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.   Երևանի Նոր Նորք վարչական շրջանի՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների՝ ամբողջությամբ, Գր. Լուսավորիչ բժշկական կենտրոնի, Պաշտպանության նախարարության շենքի,   Նորք-Մարաշ վարչական շրջանի,   Ավան վարչական շրջանի,   Էրեբունի վարչական շրջանի՝ Վարդաշենի 1-12, Մուշավանի 1-10, Սարի թաղի 1-28, Դավիթ-Բեկի փողոցների,   Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի՝ Ջրվեժ Ա, Բ և Բագրևանդ թաղամասերի, Ջրվեժ Մայակ և Բանավան թաղամասերի,   Առինջ գյուղի՝ Պետրոս Դուրյան, Վահան Տերյան, Պարույր Սևակի, Խաչատուր Աբովյան, Մհեր Մկրտչյան թաղամասերի:   Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
19:21 - 10 դեկտեմբերի, 2024
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք տարածքներում 24 ժամ ջուր չի լինի

Երևանի և Կոտայքի մարզի մի շարք տարածքներում 24 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 26-ը՝ ժամը 10։00-ն, կդադարեցվի Երևանի և Կոտայքի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևանի Նոր Նորք վարչական շրջանի՝ 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ և 9-րդ զանգվածների՝ ամբողջությամբ, Մոլդովական փողոցի հարակից անհատական տնատիրությունների և շինությունների, Դավիթ-Բեկ փողոցի հարակից անհատական տնատիրությունների և շինությունների, Պաշտպանության նախարարության շենքի,  Նորք-Մարաշ վարչական շրջանի, Ավան վարչական շրջանի, Էրեբունի վարչական շրջանի՝ Վարդաշենի 4, 5, 6, 9 փողոցների, Մուշավանի 1-10 փողոցների, Սարի թաղի ամբողջությամբ՝ բացառությամբ շարքերի:  Կոտայքի մարզի Առինջ գյուղի՝ Դուրյան, Տերյան, Պ. Սևակի, Խ. Աբովյան, Մհեր Մկրտչյան թաղամասերի:
19:36 - 23 նոյեմբերի, 2024