«Հայաստան»-ը տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Արմեն Գևորգյանին |armenpress.am|
16:34 - 11 օգոստոսի, 2021

«Հայաստան»-ը տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Արմեն Գևորգյանին |armenpress.am|

armenpress.am: «Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Արմեն Գևորգյանին: Արմեն Գևորգյանի կենսագրությունը ներկայացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

Արմեն Գևորգյանն իր ելույթում նշեց, որ խորհրդարանական կառավարման համակարգում չափազանց մեծ է Ազգային ժողովի մշտական հանձնաժողների դերը` օրենսդրական մշակման հարցերից, մինչև արտաքին կապեր և խորհրդարանական վերահսկողություն:

Պատգամավորը ներկայացրեց տարածաշրջանային համագործակցության և եվրասիական ինտեգրման հարցերի առնչությամբ իր պատկերացումները:

« 44-օրյա պատերազմը փոխել է Հարավային Կովկասի անվտանգային դիմագիծը և աշխարհաքաղաքականությունը: Պատերազմի հետևանքները փոխել են Հայաստանի ու Արցախի տեղն ու դերը այս ճարտարապետության մեջ: Զգալիորեն թուլացած ու անվտանգային լրջագույն խնդիրների շեմին գտնվելով, հայ ժողովրդին, այնուամենայնիվ, պատմականորեն վիճարկված է ապրել այս հողի վրա ու այս տարածաշրջանում: Հարևաններին ընտրելու հնարավորություն տրված չէ: Մենք այստեղ ապրում ենք դարերով և պետք է շարունակենք ապրել և արարել: Դրա համար անհրաժեշտ է արժանապատիվ խաղաղություն և գրագետ տարածաշրջանային համագործակցություն, որի միջավայրը, նոր իրողություններից ելնելով, պետք է մեր պետությունը կառուցի իր ազգային անվտանգության շահերի խորը գիտակցմամբ»,- ասաց Գևորգյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել