«Թալիբան»-ը հերքել է իր առաջնորդներից մեկի՝ փոխվարչապետ նշանակված Բարադարի սպանությունը |armenpress.am|
21:12 - 14 սեպտեմբերի,2021

«Թալիբան»-ը հերքել է իր առաջնորդներից մեկի՝ փոխվարչապետ նշանակված Բարադարի սպանությունը |armenpress.am|

armenpress.am: «Թալիբան» ծայրահեղական շարժման խոսնակը հերքել է տարածվող այն լուրերը, որ իրենց գլխավոր առաջնորդներից մեկը՝ շարժման քաղաքական գրասենյակի նախկին ղեկավար մոլլահ Աբդուլ Ղանի Բարադարը, որին նախորդ շաբաթ փոխվարչապետ էին նշանակել, սպանվել է հակառակորդների հետ փոխհրաձգության ժամանակ:

Այդ մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ վկայակոչելով Սուլայլ Շահինի մեկնաբանությունը:

«Թալիբան»-ի խոսնակը Twitter-ում գրել է, որ Աբդուլ Ղանի Բարադարը ձայնային հաղորդագրություն է տարածել՝ հերքելով այն տեղեկությունները, որ ինքը սպանվել կամ վիրավորվել է բախման ժամանակ:

«Նա ասում է, որ դա անհիմն սուտ է», - գրել է Շահինը:

«Ռոյթերս»-ը հավելում է, որ «Թալիբան»-ը նաև տեսանյութ է հրապարակել, որում «իբրև թե» ցուցադրվում է Բարադարը հարավային Կանդահար քաղաքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, սակայն տեսանյութի իսկությունը, ըստ «Ռոյթերս»-ի, դեռևս ստուգված չէ:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել