Երևանյան 54 բարձրահարկ շենքերում, որտեղ ապրում են պատերազմի ընթացքում վիրավորված զինվորներ, մատչելիությանն ուղղված ծրագրեր ենք արել․ Հայկ Մարության
21:56 - 20 դեկտեմբերի, 2021

Երևանյան 54 բարձրահարկ շենքերում, որտեղ ապրում են պատերազմի ընթացքում վիրավորված զինվորներ, մատչելիությանն ուղղված ծրագրեր ենք արել․ Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Արցախի 44-օրյա պատերազմի մասնակից Դավիթ Օսիպյանին։ Ֆեյսբուքյան իր էջում Հայկ Մարությանը գրել է․  

«Մատչելիությունն ու ներառականությունը մեզ համար առաջնահերթ են:

Հատկապես պատերազմից հետո խնդիր ենք դրել ամեն ինչ անել՝ մեր հերոս եղբայրների հոգսը հնարավորինս թեթևացնելու համար: Այցելել եմ 44-օրյա պատերազմի մասնակից Դավիթ Օսիպյանին, որը ոչ միայն վստահ է, որ հաղթահարելու է պատերազմի թողած հետքերը, այլև պատրաստվում է դառնալ բժիշկ-կինեզիոլոգ ու օգնել իր նման հերոս տղաներին:

Երևանյան 54 բարձրահարկ շենքերում, որտեղ ապրում են պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինվորներ, այս տարի մատչելիությանն ուղղված ծրագրեր ենք արել՝ տեղադրելով նոր վերելակներ, թեքահարթակներ, լայնացնելով մուտքերը և այլն:

Ծրագիրը շարունակական է լինելու:

Սա նվազագույնն է, որ կարող է անել համայնքը Հայրենիքի պաշտպանի համար»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել