Մարտի 1-ին Խարկովում հրետակոծության ժամանակ մահացել է Ուկրաինայում ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության անդամ Մարինա Ֆենինան։
«Ուկրաինայում ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության (SMM) ազգային անդամ Մարինա Ֆենինան զոհվել է երեկ՝ մարտի 1-ին, Խարկովում հրետակոծության հետևանքով։
ԵԱՀԿ գործող նախագահ և Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդն իրենց սրտագին ցավակցություններն են հայտնում Մարինայի սիրելիներին, ինչպես նաև ամբողջ առաքելությանը.
«Մեր խորին ցավակցություններն ու կարեկցանքն են հայտնում Մարինայի ընտանիքին։ Մարինան թիմի արժեքավոր անդամ էր։ Ուկրաինայում մեր գործընկերները սերտ կապի մեջ են նրա ընտանիքի հետ՝ առաջարկելու մեր աջակցությունը»:
«Մարինան զոհվել է, երբ գնացել էր իր ընտանիքի համար որոշ իրեր ձեռք բերելու: Խարկովում և Ուկրաինայի այլ քաղաքներում ու բնակավայրերում արկերն ու հրթիռները հարվածում են բնակելի շենքերին և քաղաքների կենտրոններին՝ սպանելով և վիրավորելով անմեղ քաղաքացիական անձանց՝ կանանց, տղամարդկանց և երեխաներին»:
«Չնայած միջազգային հանրության և ԵԱՀԿ-ի բազմիցս հնչեցրած կոչերին, Ուկրաինայի դեմ չհրահրված ռազմական գործողությունը շարունակվում է: Մենք խստորեն դատապարտում ենք քաղաքային շրջանների կենտրոնների աճող գնդակոծությունները, որոնք հանգեցնում են քաղաքացիական անձանց զոհերի և վնասվածքների, և կրկնում ենք Ռուսաստանի Դաշնությանը ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու և բովանդակալից երկխոսության մեջ մտնելու մեր կոչը»», - ասվում է ԵԱՀԿ հայտարարության մեջ։
comment.count (0)