Զելենսկին ԱՄՆ-ին կոչ է արել Լեհաստանի առաջարկած «ՄիԳ-29» կործանիչներն Ուկրաինա հասցնելու մասով շտապ որոշում կայացնելու
16:18 - 09 մարտի, 2022

Զելենսկին ԱՄՆ-ին կոչ է արել Լեհաստանի առաջարկած «ՄիԳ-29» կործանիչներն Ուկրաինա հասցնելու մասով շտապ որոշում կայացնելու

Ուկրաինան իր գործընկերներին կրկնում է ռուսական ներխուժման առաջին իսկ օրվանից՝ եթե չփակեք երկինքը, պատասխանատվություն եք կրելու այս մեծ հումանիտար աղետի համար: Այս մասին, ինչպես փոխանցում է unian.net-ը, հայտնել է Զելենսկին։

«Աշխարհի մարդասիրական պարտքն է արձագանքել: Բայց լուծում չկա: Մենք երախտապարտ ենք Լեհաստանին այլընտրանքի՝ Ուկրաինային մարտական   ինքնաթիռներ տրամադրելու պատրաստակամության համար: Խնդիրը նյութատեխնիկական ապահովման մեջ է: Իրականում, տեխնիկական խնդիր է»,-ասել է Ուկրաինայի նախագահը։

«Լեհաստանի կողմից կա պաշտոնական որոշում՝ ինքնաթիռներ տեղափոխելու ամերիկյան բազա։ Նաև հաստատված է, բոլորս լսել ենք, կարդացել ենք լրատվամիջոցներից, որ ամերիկյան կողմի և Լեհաստանի միջև համաձայնություն է ձեռք բերվել։ Միևնույն ժամանակ, մենք լսում ենք, որ Լեհաստանի առաջարկն, իբր, հիմնավորված չէ։ Եվ դա ասում են Վաշինգտոնում: Սա նույնպես մենք կարդացել և տեսել ենք։ Այսպիսով, ե՞րբ կլինի որոշումը: Լսե՛ք, մեզ մոտ պատերազմ է։ Դա, ախր, պինգ-պոնգ չէ, խոսքը մարդկային կյանքի մասին է։ Մենք կրկին խնդրում ենք ձեզ. արա՛գ լուծեք այս հարցը»,- կոչ է արել Զելենսկին։

Ավելի վաղ Միացյալ Նահանգները մերժել էր ՆԱՏՕ դաշնակից Լեհաստանի՝ իր ռուսական արտադրության «ՄիԳ-29» կործանիչները Գերմանիայում գտնվող ամերիկյան բազա տեղափոխելու առաջարկը։ Հրթիռներն ամերիկյան բազա պետք է տեղափոխվեին, որ հետո համալրեին Ուկրաինայի օդուժը։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել