factor.am: Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը շաբաթ օրը ՝ մարտի 12-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան արդեն ոչնչացրել է ռուսական զորքերի մեկ երրորդը, իսկ հակառակորդի զորքերի զգալի մասը սպառել է հարձակողական հնարավորությունները։
«Ամենախոշոր ռազմական ուղղություններում հակառակորդը սպառել է իր հարվածային խմբերը և անցել է պաշտպանության։ Դա վերաբերում է Կիևի ուղղությանը, Չերնիգովսկուն, Սումսկուն, Խարկովին և հարավին, որտեղ հակառակորդի առանձին ուժեր փորձում են առաջ շարժվել, բայց զոհվում են Ուկրաինայի ԶՈՒ հարվածի տակ»,- Korrespondent.net-ի փոխանցմամբ՝ ասել է Արեստովիչը։
«Մենք ջախջախել ենք հակառակորդի զորքերի մեկ երրորդը։ Հիմա նա փորձում է պաշարները համալրել ինչ-որ տեղ Կովկասում, Ղրիմում, ԼԺՀ-ում և Ռուսաստանում՝ մասնակի մոբիլիզացիա կատարելով։ Նա փորձում է մինչև 20 հազար մարդուց խմբավորում ստեղծել և մի քանի շաբաթվա ընթացքում նրանց նետել ճակատ՝ փորձելով բեկում մտցնել իրավճակում»,- ասել է Արեստովիչը։
comment.count (0)