Գերմանիայի կառավարությունը, որն աշխատում է ռուսական նավթից և գազից իր կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ, այս շաբաթ Քաթարի հետ քննարկել է էներգակիրների մատակարարումները։ Այս մասին, ինչպես փոխանցում է «Reuters»-ը հայտնել է կանցլերի գրասենյակի պետքարտուղարը:
«Մենք քննարկել ենք երկկողմ համագործակցությունը, մասնավորապես՝ էներգետիկայի և կորպորատիվ ներդրումների ոլորտում», - գրել է Յորգ Կուկիսը Twitter-ում։
Նա հավելել է, որ չորեքշաբթի օրը զրուցել է փոխվարչապետ Շեյխ Մուհամմեդ բին Աբդուլռահման ալ-Թանիի հետ, որը նաև ղեկավարում է Քաթարի ներդրումային ինքնիշխան հիմնադրամը։
Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը «Frankfurter Allgemeine Sonntagszeitung»-ին տված հարցազրույցում ասել է, որ ծրագրում է մեկ տարուց պակաս ժամանակում Գերմանիան անկախացնել ռուսական ածխից և նավթից․ «Եթե դա հաջողվի, մենք աշնանը անկախ կլինենք ռուսական ածխից և մինչև տարեվերջ գրեթե անկախ կլինենք Ռուսաստանից նավթից»:
Հաբեկը նշել է, որ գազի հարցն ավելի բարդ է, քանի որ Գերմանիան դեռևս չունի հեղու բնական գազ ներկրելու հնարավորություն, և ասել, որ մատակարարումների անհապաղ էմբարգոն հաջորդ ձմռանը կարող է հանգեցնել բարձր գնաճի:
comment.count (0)