ՌԴ ՊՆ-ն կհրապարակի ուկրաինական կենսալաբորատորիաների մշակումների վերաբերյալ նոր փաթեթ
12:39 - 17 մարտի, 2022

ՌԴ ՊՆ-ն կհրապարակի ուկրաինական կենսալաբորատորիաների մշակումների վերաբերյալ նոր փաթեթ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը կհրապարակի ուկրաինական կենսալաբորատորիաների մշակումների վերաբերյալ նոր փաթեթ, որը ստացել է լաբորատորիաների աշխատակիցներից, և կներկայացնի փորձաքննության արդյունքները։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։

«Նոր փաստաթղթեր կներկայացվեն այն մասին, որ Ուկրաինայի տարածքից մարդու կենսանյութերի մեծ քանակ է տեղափոխվել Մեծ Բրիտանիա և եվրոպական այլ երկրներ։ Առաջիկայում մենք կհրապարակենք կենսալաբորատորիաների ուկրաինացի աշխատակիցներից ստացած փաստաթղթերի նոր փաթեթը և կներկայացնենք դրանց փորձաքննության արդյունքները»,- ասել է նա։

Կոնաշենկովի խոսքով ՌԴ պաշտպանության նախարարությունը շարունակում է ուկրաինական լաբորատորիաների աշխատակիցներից ստացաած փաստաթղթերի ուսումնասիրությունը՝ Վաշինգտոնի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների կողմից երկրում ռազմակենսաբանական ծրագրերի իրականացման վերաբերյալ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովի հայտարարությունը լրագրողների հետ հանդիպմանը հայտնել էր, որ Ռուսաստանի Զինված ուժերը փաստեր են բացահայտել Ուկրաինայում իրականացվող ռազմակենսաբանական ծրագրի իրականացման մասին, որը ֆինանսավորում է ԱՄՆ-ն։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին էլ հայտնել էր, որ ԱՄՆ-ն ամբողջությամբ կատարում է իր պարտավորությունները «Քիմիական զենքի» կոնվենցիայի  և «Կենսաբանական զենքի» կոնվենցիայի շրջանակներում, որևէ վայրում չի մշակում կենսաբանական զենք կամ չի տիրապետում դրան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել