Մինսկում կվերանայեն Եվրոպայի խորհրդի իրավական մեխանիզմներին մասնակցության հարցը |1lurer.am|

1lurer.am: Մինսկը կվերանայի Եվրոպայի խորհրդի իրավական մեխանիզմներին մասնակցության հարցը՝ ազգային շահերին համապատասխանելու տեսանկյունից՝ հայտնել են Բելառուսի արտգործնախարարությունից:

Ավելի վաղ Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովը որոշում էր կայացրել Բելառուսի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին:

«Նման անհեռատես դիրքորոշումը, այսրոպեական քաղաքական կոնյունկտուրային հետևելը վնաս են հասցնում առաջին հերթին տվյալ կազմակերպության շահերին, որն իրեն զրկում է պետական և հասարակական հարաբերությունների՝ մեր երկրում անցկացվող լայնածավալ արդիականացման շրջանակներում իր փորձագիտական ներուժով կիսվելու հնարավորությունից»,- ասված է Բելառուսի ԱԳՆ-ի մամուլի ծառայության տարածած մեկնաբանության մեջ:

Արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ չնայած Մինսկը պահպանում է երկխոսությունը վերսկսելու պատրաստակամությունը, այնուամենայնիվ, կվերանայի ԵԽ իրավական մեխանիզմներին մասնակցության հարցը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով