Ֆրանսիան սառեցրել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի 22 մլրդ եվրոյի չափով միջոցները
16:26 - 20 մարտի, 2022

Ֆրանսիան սառեցրել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի 22 մլրդ եվրոյի չափով միջոցները

Լուսանկարում՝ Ֆրանսիայի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունը

Ֆրանսիայի իշխանությունները սառեցրել են Ռուսաստանի Կենտրոնական բանկի 22 մլրդ եվրոյի չափով միջոցները, ինչպես նաև արևմտյան երկրների հակառուսական պատժամիջոցների տակ հայտնված ֆիզիկական անձանց հաշիվներն ու անշարժ գույքը։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը։

«Մենք սառեցրել ենք Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի՝ 22 միլիարդ եվրոյի չափով ակտիվները, ինչպես նաև Ֆրանսիայում մասնավոր անձանց միջոցները ֆրանսիական հիմնարկներում՝ 150 միլիարդ եվրոյի չափով », -RTL ռադիոկայանի եթերում ասել է ֆինանսների նախարարը։ Նրա խոսքով՝ Ֆրանսիայում սառեցվել է «կես միլիարդ եվրոյի» անշարժ գույք, որը պատկանում է մոտ 30 ռուսաստանցիների։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել