Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության մարդու իրավունքների հանձնակատարը «РИА Новости»-ին հայտնել է, որ իրենք դեռևս ոչ մի պատասխան չեն ստացել ԿԽՄԿ-ից և ՄԱԿ-ից՝ «Ուկրաինայի կողմից Դոնեցկի կենտրոնում «Տոչկա-ՈՒ» հրթիռ կիրառելու մասով։
Դոնեցկի քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը մարտի 14-ին հայտնել էր, որ քաղաքի կենտրոնում՝ Կառավարության շենքի մոտ, ուկրաինական «Տոչկա-ՈՒ» հրթիռ է խոցվել, հարվածի հետևանքով զոհվել է 20 մարդ։
Մարդու իրավունքների հանձնակատարը նշել է, որ միջազգային հանրության արձագանքի բացակայությունը չի նշանակում, որ «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը կդադարի աշխարհին տեղեկացնել ուկրաինական ռեժիմի վայրագությունների և հանցագործությունների մասին»։
comment.count (0)