Ռուսական կողմը հայտնում է, որ Մարիուպոլում կրակոցների տակ հայտնված լրագրողների թվում են միջազգային ԶԼՄ-ների նկարահանող խմբեր
11:08 - 21 մարտի, 2022

Ռուսական կողմը հայտնում է, որ Մարիուպոլում կրակոցների տակ հայտնված լրագրողների թվում են միջազգային ԶԼՄ-ների նկարահանող խմբեր

Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքային պաշտպանության շտաբը հայտնել է, որ Մարիուպոլում կրակոցների տակ հայտնված լրագրողների թվում են միջազգային լրատվամիջոցների նկարահանող խմբերը։ Այս մասին փոխանցում է «РИА Новости»-ն։

«Ազգայնականները (նկատի ունի՝ ուկրաինական կողմը- խմբ․) հարձակվել են լրագրողների վրա Մարիուպոլոմ։ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ոստիկանության մամուլի ծառայության զինվորական թղթակիցը միջազգային և դաշնային լրատվամիջոցների նկարահանող խմբերի հետ միասին Մարիուպոլում ենթարկվել է ականանետային հարձակման»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ինքնահռչակ Դոնեցկի Ժողովդրական Հանրապետության Ժողովրդական ոստիկանության ներկայացուցիչը «РИА Новости»-ին հայտնել էր, որ «Մարիուպոլում ռուս լրագրողների խումբը հայտնվել է ուկրաինացի զինյալների կրակոցների տակ»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ուկրաինական կողմը հայտարարել էր, որ ռուսական կողմը սպանել է «New York Times»-ի նախկին թղթակից, կինոռեժիսոր Բրենթ Ռենոյին։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էլ հայտարարել էր, որ Ուկրաինայում «Fox News»-ի մի լրագրող է ծանր վիրավորվել, երկուսը մահացել են, ևս մի լրագրող է մահացել «Time» ամսագրից։

 

Լուսանկարում՝ Մարիուպոլը


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել