Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատը՝ Սեյմը, բանաձև է ընդունել, որով «դատապարտում է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հանցագործությունները, մարդկության դեմ հանցագործությունները և մարդու իրավունքների խախտումները»։
Սեյմի պատգամավորները հորդորել են բոլոր պետություններին, որոնք ճանաչում են Ուկրաինայի ինքնիշխանությունը, աջակցել Արդարադատության միջազգային դատարանում և Միջազգային քրեական դատարանում վարույթների հարուցմանը։
Ավելի վաղ Լեհաստանը հայտարարել էր, որ արտաքսում է 45 ռուս դիվանագետի, որոնք կասկածվում են ռուսական հետախուզության համար աշխատելու մեջ։
comment.count (0)