Ընդդիմության անհնազանդության ակցիան վերսկսվել է․ լարված իրավիճակ է ստեղծվել Կիևյան կամրջի վրա |news.am|

news.am: Այսօր՝ մայիսի 4-ի առավոտից կրկին Երեւանում սկսվել են անհնազանդության ակցիաները, փակվել են մի շարք փողոցներ: Մասնավորապես, փակ է Կիեւյան կամուրջը, Բաղրամյան-Օրբելի խաչմերուկը:

Կիեւյան կամուրջը փակվել է բետոնախառնիչ, բեռնատար մեքենաներով: Քիչ անց այստեղ եկան սև ու կարմիր բերետներով ոստիկաններ, որոնք անմիջապես սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին:

Ակցիայի մասնակիցներն օգտվելով առիթից միկրոավտոբուսն օգտագործեցին որպես հարթակ ու սկսեցին վանկարկել «առանց Նիկոլ Հայաստան»։

Լուսանկարը՝ Photolure-ի

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն